Ի՞նչ հարցեր է քննարկելու Սալոմե Զուրաբիշվիլին հայաստանյան հանդիպումների ընթացքում

Լուրեր

18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան կատարելիք առաջին պաշտոնական այցի ընթացքում կարող է բարձրացնել հայ-վրացական սահմանի սահմանազատման հարցը: «Սպուտնիկ Գրուզիա»-ին այս մասին ասել է Հայաստանում Վրաստանի առաջին դեսպան, Սամցխե Ջավախքի նախկին նահանգապետ Գիգլա Բարամիձեն:

Զուրաբիշվիլին, հիշեցնենք, Հայաստան կժամանի վաղը՝ մարտի 13-ին: Սա պետության ղեկավարի պաշտոնում նրա առաջին այցն է Երևան: Մինչ այդ, նա եղել է նաև Ադրբեջանում, որտեղ նույնպես հանդես է եկել սահմանազատման աշխատանքներն ավարտին հասցնելու նախաձեռնությամբ:

Ներկայում Վրաստանը սահմանազատման խնդիրներ չունի միայն Թուրքիայի հետ: Հարևան մյուս երկրների հետ դեռևս վիճելի հարցեր կան:

«Երբ ես Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էի, այդ հարցը բարձրացրել եմ: Մեր հայ գործընկերների հետ աշխատել ենք, բոլոր հարցերը գրեթե 70%-ով լուծել, բայց հետո, չգիտես ինչու, անցան տասնամյակներ և ամեն ինչ դադարեցվեց»,- ասել է Գիգլա Բարամիձեն:

Հայաստանում Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպելու է իր պաշտոնակից Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այցի ծրագիրը նախատեսում է նաև հանդիպում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Գարեգին 2-րդի հետ հանդիպումը նախկին դիվանագետը չափազանց կարևոր է համարում:

Արևելագետ Վասիլի Պապավան էլ օրինաչափ է համարում, որ Վրաստանի նախագահը Երևան է գալիս Բաքու կատարած այցից հետո: «Եթե առաջին այցը լիներ Երևան, դա տարօրինակ կլիներ և զարմանք կառաջացներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում, քանի որ տարածաշրջանում Վրաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերները Ադրբեջանն ու Թուրքիան են»,- ասել է փորձագետը:

Իսկ Հայաստան այցը, Պապավայի խոսքով, բարեկամական հարաբերությունների ցուցադրություն կլինի:

«Վրաստանը մտերիմ կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ լարված հարաբերություններ ունի Հայաստանը: Բայց Վրաստանը լավ հարաբերություններ ունի նաև Հայաստանի հետ, այդ պատճառով այցը զուտ բարեկամական ժեստ է»,- ասել է Պապավան: