Կարծիք միշտ հայտնել եմ ու հայտնելու եմ. Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հետ բանավեճի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մենք աշխատատեղ չենք կրճատում, կքննարկենք տարբերակներ, որ որքան հնարավոր է՝ տնտեսվարող սուբյեկտ չվնասվի: Մարտի 11-ին Ազգային ժողովում այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան Factor.am-ի դիտարկմանը, թե նարգիլե ակումբները փակելով՝ գործազուրկ է մնում 700 աշխատակից:

Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նման պնդում արեց նարգիլեի բիզնեսով զբաղվով Գոռ Գասպարյանը:

«Նորից եմ կրկնում, որ այդ զիջումները չպետք է արվեն մարդկանց առողջության հաշվին: Քննարկումները ցույց կտան, թե ինչ արդյունքի կհանգենք, որևէ տնտեսական գործունեություն չենք արգելում»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով Կառավարության նախորդ նիստին վարչապետի հետ տեղի ունեցած բանավեճին և կարծիքներին, թե վարչապետը նախարարին կարծիք հայտնելու իրավունք չի տալիս, Արսեն Թորոսյանն ասաց. «Կարծիք միշտ հայտնել եմ ու հայտնելու եմ: Դուք տեսաք, թե մենք ինչ լավ քննարկում ունեցանք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան