Youtube-ն արգելափակեց «5-րդ ալիքի» կողմից տեղադրած «Գործ N° մարտի 1» ֆիլմը»․ Արա Շիրինյան

Լուրեր

20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
20.10.2026 | 12:23
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:18
«Բենֆիկան» նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին
20.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ընտրություններից առաջ ճնշումների մասին // Պապիկյանը Չեխիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 12:05
Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
20.10.2026 | 12:02
ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:01
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 6-ը՝ վիրավորվել
20.10.2026 | 11:49
Թրամփը կրկին քննադատել է Զելենսկիին և հայտարարել, որ պատրաստ է Չինաստանում հանդիպել Պուտինի և Սի Ցզինպինի հետ
20.10.2026 | 11:38
Փարիզում և այլ քաղաքներում մասնակի պարետային ժամերը գործել են․ Ֆրանսիայի վարչապետը հայտնել է՝ սահմանափակումն արդյունք է տվել
20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
Բոլորը

Ռեժիսոր Արա Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Youtube-ն արգելափակել է «5-րդ ալիքի» կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը:

«Հեղինակային իրավունքի խախտման հիմքով (կադրերի գողություն) Youtube-ն արգելափակեց «5-րդ ալիքի» (Ararat TV) կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը»,- նշել է ռեժիսորը։

Հիշեցնենք, որ փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում 2008 թ․-ի մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատների հայտարարությունն էր տարածել, որում ասված էր, որ Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատները վրդովված են «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման և «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ:

«Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման և դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից և մեղսակցությունից: Մեր մշտական դիրքորոշումը եղել է այն, որ պետք է պատասխանատվություն կրեն սպանություններ կատարողները, բայց դրանից առաջ՝ նրանց հրաման տվողները և այդ օրը զենքի գործադրումը հրամայողներն ու թույլատրողները»,- նշել էին նրանք։