Թումանյան քաղաքից Սանահինի կայարան հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Թումանյան-Սանահինի կայարան ճանապարհահատվածը ժամը 14:00-ից 20:00-ն փակ է լինելու:
Մարտի 7-ին Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Սանահինի կայարան ընկած հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ժամանակահատվածում ճանապարհահատվածը փակ է լինելու: