Մեղադրանք առաջադրելու ժամանակ ես ասել եմ՝ կալանավորեք ինձ․ Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ

Պարո՛ն Օհանյան, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ մեր զինուժը չի պատրաստվում մշտապես մնալ պաշտպանական դիրքերում, և եթե իրավիճակը տանի Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների վերսկսման, ապա մենք չենք հապաղելու և հարձակվելու ենք: «Փոխվում է հոգեբանությունը, մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրել: Մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում»,- ասել է նա: Հայկական բանակը պաշտպանակա՞ն է եղել անցած տարիներին, ինչը, ըստ Ձեր նախկին տեղակալ Դավիթ Տոնոյանի, պարտության հեռանկար ունեցող տարբերակ էր:

– Դրական եմ գնահատում Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունը, և դա տեղին է այս ժամանակահատվածի համար։ Դա նաև չի հակասում ԶՈւ զարգացման բոլոր այն փուլերին, որոնք տեղի են ունեցել նախկին պաշտպանության նախարարների ժամանակ: Պաշտպանական, հարձակողական և հակահարձակողական գործողությունները ընդհանուր ռազմական տեսության մաս են կազմում և ռազմական գործողությունների օրինաչափ ընթացքի հետևանքն են: Հիմա քանի որ մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն քանակական, այլև որակական զարգացումներին, սադրիչ գործողությունների կամ պատերազմական գործողությունների սկսվելու դեպքում անչափ կարևոր են կանխարգելիչ գործողությունները:

– Ոչ պաշտոնական տեղեկություն հրապարակվեց, թե Հայաստանը չի ցանկանում շարունակել ՆԱՏՕ-ի հետ «Անհատական գործընկերության գործունեության» 6-րդ ծրագիրը, որը պետք է այս տարի սկսվեր, և որի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս նախորդ իշխանությունների օրոք: Եթե իսկապես այդ ծրագիրը չշարունակվի, դա ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա:

– «Անհատական գործընկերության գործունեության» ծրագիրը փոխլրացնող է եղել՝ ՀԱՊԿ-ի և մեր հիմնական ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ համագործակցության տեսանկյունից: Միջազգային փորձի փոխանակումը և փոխլրացնող գործողությունը ԶՈւ արագ զարգացման համար անհրաժեշտություն է:

– Ձեր մասով ավարտվել է Մարտի 1-ի գործի նախաքննությունը և ներկայացվել կողմերին: Ի՞նչ ցուցմունքներ կան Ձեր դեմ:

– Իմ փաստաբաններն են գործին ծանոթանում: Իհարկե՝ որոշ մասին ծանոթացել եմ, բայց այդ ցուցմունքները նախաքննական գաղտնիք են պարունակում, բայց կարող եմ ասել, որ ես մեղադրանքը չեմ ընդունել, դա անհիմն է: Գիտեք, որ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն էր անցկացրել և հորդորել, որ մենք չեզոքացնենք բանակի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին և ուժեղացնենք պաշտպանությունը, որ չլինեն սադրիչ գործողություններ: Ռոբերտ Քոչարյանը որևէ հրաման չի տվել ռազմական դրություն կամ արտակարգ դրություն մտցնելու մասին:

– Բայց ձեր ընդդիմախոսները պնդում են, որ բանակը ներգրավված է եղել ներքաղաքական գործընթացներին, եղել է մայրաքաղաքի կենտրոնում մարտի 1-ից օրեր առաջ, և դա ապացուցող տեսանյութեր ու այլ փաստեր են ներկայացնում։ Եվ որ դա եղել է 0038 հրամանի կատարման շրջանակում:

– Պաշտպանության նախարարը 0038 հրամանում որևէ իրավունք, պատասխանատվություն չի չարաշահել: Մարտական պատրաստության է բերել՝ զորանոցային պայմաններ, տեղաշարժ, ուժեղացրել է այն հատվածները, որտեղ կարող են սադրանքներ լինել:

– Ձեր բոլոր գործողություններն այդ հրամանի՞ց են բխել:

– Բոլոր գործողությունները եղել են 0038 հրամանով։ Այսօր քննադատում են, թե դուք պետք է ըմբոստանայիք։ Այդ հրամանում չի եղել որևէ մի կետ, որն իր մեջ հանցանք պարունակեր, և մենք ըմբոստանայինք։ Ընդ որում՝ այդ խորհրդակցության ժամանակ 60-70 հոգի են եղել, և ես եղել եմ այն զինվորականներից մեկը, որը լսել է և հետագայում, պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, ինչ-որ գործողություններ է իրականացնել։

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեզ ձերբակալեն, կալանավորեն:

– Թող շարունակեն այն գործընթացը, որը սկսել են։ Ես ո՛չ կալանավորվելուց եմ վախենում, ո՛չ ձերբակալվելուց։ Ի դեպ՝ մեղադրանք առաջադրելու ժամանակ ես համարձակորեն ասել եմ՝ կալանավորեք ինձ։ Իրենք դա չեն արել:

– 2017 թ. խորհրդարանական ընտրություններին դուք ՕՐՕ դաշինքի առաջնորդն էիք։ Այս ընթացքում դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի, Սամվել Բաբայանի և մյուսների կողմից Ձեզ աջակցություն չի հնչել: Ո՞րն է պատճառը։

– Մենք այն ժամանակ գաղափարական ընկերներ էինք, հիմա էլ լավ ընկերներ ենք, բոլորի հետ ունենք լավ հարաբերություններ և մերթ ընդ մերթ հանդիպում, զրուցում ենք տարբեր միջոցառումների ժամանակ։ Ընկերական, տղամարդկային առումով բոլորն էլ աջակցություն հայտնում են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան