Կիսաբաց փակագծեր ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններու՞մ․ ԱԳՆ-ն տեղեկություններ չունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը որևէ տեղեկություն չունի, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում կնճիռներ են առաջացել, ինչի մասին այսօր գրել էր  հայաստանյան մամուլը։

«Եթե կան հարաբերություններ, ընդհանրապես ցանկացած բնագավառում, եթե կան հարաբերություններ կազմակերպությունների, պետությունների միջև, կան որոշակի հարցեր»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ մեկ շաբաթ հետո Հայաստան այցելող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը այստեղ պետք է հասկանա, թե ինչն է պատճառը, որ արգելակվում է «Անհատական գործընկերության գործունեության ծրագրի» 6-րդ փուլին Հայաստանի ներգրավումը։ Արման Եղոյանը հրաժարվում է մեկնաբանել մամուլի այն տեղեկությունը, որ ձգձգվելու պատճառը Հայաստանի զգուշավորությունն է ռուսների դժգոհությունը չհարուցելու համար։ ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը չի մոռանում հիշեցնել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և մեր անվտանգության բոլոր տեսլականները կառուցված են դրա շուրջ։

«Ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ին, Հայաստանը երկար ժամանակ մասնակցում է ՆԱՏՕ-ի այս կամ այն միջոցառումներին, որոնք հակասության մեջ չեն մտնում ՀԱՊԿ-ի հետ»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը։

ԲՀԿ-ական պատգամավորը ևս առաջին անգամ էր լսում, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում կնճիռներ կան։ Նա այդ մասին որևէ փաստաթղթի չի տիրապետում:

«Այդ վտանգների մասին, որ խոսվում է, պարզ է, որ մենք գտնվում ենք այն փուլում, որը, ինչու՝ ոչ, շատ հարցերում թե՛ մամուլի կողմից, թե՛ հասարակության կողմից սուր է ընկալվում, առհասարակ։ Սակայն դա բնավ չի նշանակում, որ հնարավոր կլինեն կտրուկ շրջադարձեր։ Մենք Եվրասիական ուղղությունն ենք ընտրել»,- պնդում է պատգամավորը։

ԼՀԿ-ական Արման Բաբաջանյանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները վերագործարկելու անհրաժեշտություն կա։ Պարզապես ՆԱՏՕ-ի անցյալ տարվա հուլիսյան գագաթաժողովից հետո մեր որոշ պաշտոնյաների անզգույշ հայտարարությունները ընդհանուր անհասկացողության մթոնոլորտ են ստեղծել։

«Խոսքը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում արած մի հայտարարության մասին էր, որ մենք շարունակում ենք համագործակցել ՆԱՏՕ-ի հետ բացառապես Ադրբեջանի վերաբերյալ տեղեկություններ ստանալու և այլն, և այլն»,- հիշեցնում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։

Նա նկատում է, որ Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ մեր հարաբերությունները տարիներ ի վեր արված մեծ աշխատանքի շնորհիվ հասել են նոր մակարդակի․ «ՆԱՏՕ-ն Հայաստանի անվտանգությունը ապահովող համալիրի մեջ ունի շատ կարևոր բաժին և դերակատարություն, և մենք պետք է հիմնովին փոխենք մեր մոտեցումները ՆԱՏՕ-ի մասին»։

Անդրադառնալով Ջեյմս Ապաթուրայի այցին, պարոն Բաբաջանյանը չի կարծում, թե ՆԱՏՕ-ի պաշտոնյան գալիս է խնդիրներ պարզելու՝ այցը պլանավորված է։ Բայց պատգամավորը բնական է համարում Հայաստանի իշխանությունների զգուշավոր հարաբերությունը ՆԱՏՕ-ի հետ։

«Գուցե Ռուսաստանի հետ հարաբերություններում դեռևս ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, և կարծում եմ, որ իշխանությունները ինչ-որ ժամանակ անց կկարողանան Ռուսաստանի հետ հարաբերություններում որոշակիություն ապահովել, բոլոր ամպերը չեզոքացնել, դրանից հետո այլ ուղղություններով ևս արդյունքներ ակնկալել»,- հույս ունի Արման Բաբաջանյանը։

Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, ռուսները պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ Հայաստանն այլևս նախկինը չէ, մեր երկիրը շտկել է իր ողնաշարը։

«Հայաստանին ոչինչ չի խանգարում հայտարարել Ռուսաստանին ռազմավարական դաշնակից, միաժամանակ փնտրել այլ ուղղություններով ևս ռազմավարական դաշնակցություն այլոց հետ։ Եվ դա չլինի երբեք ու երբեք Ռուսաստանի հաշվին»,-հայտարարում է Արման Բաբաջանյանը։

Ի դեպ, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը Factor.am-ի հետ զրույցում չմեկնաբանեց, թե իսկապե՞ս Հայաստանը խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի «Անհատական գործընկերության գործունեության ծրագրի» 6-րդ փուլին ներգրավելու հետ կապված։

Արծրուն Հովհաննիսյանը խոստացավ դա անել ավելի ուշ։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի խնդիրների մասին նման տեղեկություններ չուներ։ Նա ասաց, որ Ջեյմս Ապաթուրայը Հայաստան է գալիս մասնակցելու ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներին, որի ընթացքում կունենա առանձին հանդիպումներ։

Մհեր Արշակյան