Քննարկվում է մարզիչներին սոցփաթեթ տրամադրելու հարցը․ Գաբրիել Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն այսօր խորհրդարանում բարձրացրեց  մարզիչների՝ սոցփաթեթից չօգտվելու հարցը՝ նշելով, որ նման սոցփաթեթներով մարզիչներին ապահովելով, պետությունը կարող է որոշակի աջակցություն ցույց տալ նրանց։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը հարցի վերաբերյալ նկատեց․«Իրականում հարցը լուրջ է։ Այո՛, եթե մանկավարժներն ունեն հնարավորություն այդ փաթեթից օգտվելու, ապա սպորտի մարզիչները ևս պետք է կարողանան օգտվել»:

Նախարարի առաջին տեղակալը նշեց, որ այդ հարցը քննարկման փուլում է, ապա հավելեց, որ առաջին փուլով քննարկվում է Ազգային հավաքականի մարզիչներին սոցփաթեթով  ապահովելու հարցը, որից հետո երկրորդ փուլով կքննարկվի բոլոր մարզիչներին նման փաթեթներ տրամադրելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան