Կանանց խնդիրները հաճախ մնում են չբարձրաձայնված, իսկ կարծրատիպերը նպաստում են նրանց նկատմամբ բռնությանը․ Պաշտպանի հատուկ զեկույցը Ժնևում

Լուրեր

09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել որպես հիմնական զեկուցող մարդու իրավունքների աշխարհի հաստատությունների տարեկան բարձրաստիճան կոնֆերանսին, որը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը և այդ ոլորտում մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությանը։

Պաշտպանը նշել է, որ կանանց իրավունքների երաշխավորման հարցը մշտապես գտնվում է իր ուշադրության կենտրոնում և խնդիրներն արտացոլվում են ինչպես տարեկան, այնպես էլ հատուկ զեկույցներում։

«Հաշմադամություն ունեցող կանայք ենթարկվում են կրկնակի խտրականության, քանի որ նրանց համար բժշկական ծառայությունները շարունակում են անմատչելի մնալ հատկապես մարզերում և մի շարք գյուղական համայնքներում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանի խոսքով՝ կանայք բարդություններ են ունենում թե՛ աշխատանքի ընդունվելիս, թե՛ աշխատավայրում առաջխաղացման, թե՛ հղիության և ծննդաբերության դեպքում աշխատատեղը պահպանելիս։ Նրանք երեխաների խնամքի կազմակերպման հարցում ևս ունենում են բարդություններ, քանի որ մեծ մասամբ առկա չեն աշխատանքային ճկուն պայմաններ երեխա խնամող և աշխատող կանանց համար:

Ելույթում անդրադարձ է կատարվել կանանց վերաբերյալ կարծրատիպերին, որոնց պատճառով կանայք բավարար մասնակցություն չեն ունենում որոշումների կայացմանը։ Կարծրատիպերն են նաև կանանց նկատմամբ բռնությանը նպաստող հիմնական գործոններից մեկը։

Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության փորձը կանանց իրավունքների պաշտպանության ոլորոտում, ինչպես նաև կարևորել է լրատվամիջոցների դերը կանանց իրավունքների արդյունավետ երաշխավորման հարցում։