ՄՄ անդամ պետություններում մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողնման վերաբերյալ ստորագրվել են 20-ից ավելի որոշումներ

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Ռուսաստանում տեղի է ունեցել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 30-րդ նիստը, որին մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը:

Հանդիպման ընթացքում ստորագրվել են 20-ից ավելի որոշումներ՝ 2015-2020թթ. ՄՄ անդամ պետություններում մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողնման փուլից՝ հետբացթողումային փուլ մաքսային հսկողության անցման սկզբունքի և ապրանքների առանձին տեսակների տեղափոխման համար սահմանափակումների վերաբերյալ:

Որոշումները վերաբերել են նաև ԵՏՄ անդամ պետության տարածքում սկսվող և այլ անդամ պետության տարածքում ավարտվող բեռների, ուղևորների և/կամ ուղեբնեռի ներքին փոխադրման նպատակով միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ժամանակավոր ներմուծված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, կցորդների, կիսակցորդների և/կամ դրանց վրա տեղափոխվող կոնտեյներներին:

Անդրադարձ է եղել ՀՀ տարածքում ազատ շրջանառության համար բացթողնված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման միասնական մոտեցումներին, ԵՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների խախտման դեպքերը նվազագույնի հասցնելուն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառմանը, առանձին ապրանքատեսակների՝ ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգմանը և այլ հարցերի: