Մայրաքաղաքում շուրջ 440 չորացած և վթարային ծառ կա, դրանք կհատվեն. քաղաքապետարան

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկել է գարնանային էտը: Էտի աշխատանքները տարվում է ինչպես պողոտաներում ու փողոցներում, այնպես էլ այգիներում, պուրակներում ու բակային տարածքներում: Երբեմն ծառերի էտը անհանգստացնում է քաղաքացիներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ վնասվում են դրա արդյունքում: Մասնագետները վստահեցնում են. այսօր աշխատանքներն իրականացվում են մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով:

«Եթե մենք թողնենք ծառի վրա չորացած ճյուղեր, այդ ծառը շատ կարճ կյանք կունենա: Մեր հիմնական նպատակը ոչ թե ծառը հատելն է կամ չորացնելը, այլ այն միշտ երիտասարդ պահելը: Ծառի էտման աշխատանքները չպետք է շփոթենք հատելու հետ: Պետք է վստահություն ստեղծենք բնակիչների մոտ, որպեսզի նրանք մեզ վստահեն և չմտածեն, որ եթե սղոցով մոտենում ենք ծառին, ուրեմն վնասում ենք», – ընդգծում է ծառագետ Գևորգ Սարոյանը:

«Շատ սերտորեն աշխատում ենք գիտական կենտրոնների հետ և էկոլոգիական առումով պետք է հաշվի առնենք էտման գործընթացից հետո պատշաճ խնամքը: Մոտավոր ոչինչ չի արվելու, ծառերը պետք է անձնագրավորվեն իրենց տեղով, դիրքով և տեսակով»,- նշում էԵրևանի գլխավոր էկոլոգ Գայանե Ներսիսյանը:

Այս տարի նոր մոտեցում կցուցաբերվի էտված ճյուղերի հարցում. դրանք տեղում կմանրացվեն: Քաղաքային հետաքրքիր այս մշակույթի ներդրումը շուտով տեսանելի կլինի նաև Երևանում:

«Եթե այս պարագայում պետք է երկու կամ երեք բեռնատար կանգնի, որ ճյուղերը տեղափոխի, ապա մուլչավորման արդյունքում աշխատանքն առավել արդյունավետ կդառնա: Մեքենային կցված հատուկ սարք է լինելու, որը տեղում աղալու է ճյուղերը, և արդեն փոքրիկ պարկերով ավելի հարմար կլինի տեղափոխելը»,- նշում է Երևանի գլխավոր էկոլոգ Գայանե Ներսիսյանը:
Մասնագետների մոտեցումը հստակ է նաև մայրաքաղաքում առկա չորացած և վթարային ծառերի հարցում: Գարնանային էտի շրջանակում դրանք կհատվեն: 2018թ.-ի աշնանն իրականացված գույքագրման համաձայն մայրաքաղաքում շուրջ 440 նմանատիպ ծառ կա:

«Բոլոր այն ծառերը, որոնք վնասված են, չորացած են, պիտի ազատվենք այդ ծառերից, և դրանց փոխարեն անմիջապես պետք է կատարենք համալրում տվյալ տարածքին համապատասխան նոր ծառերի տնկիներով: Մենք տպավորություն ստեղծելու խնդիր չունենք, իբր ունենք շատ ծառեր»,- ասում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը:

Չորացած, իրենց կենսունակությունը կորցրած և վթարային ծառեր կան նաև Մյասնիկյան պողոտայում:

«Մյասնիկյան պողոտայում ունենք 10-ից ավելի սև բարդիներ, որոնք չորացած են և իրենց տարիքն ապրել են: Դրանք ամեն վայրկյան վտանգ են ներկայացնում հարակից շինությունների, երթևեկության և մարդկանց անվտանգության համար»,- նշում է Խաչիկ Հակոբյանը:
Քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար էտման աշխատանքները հիմնական պողոտաներում ու փողոցներում կիրականացվեն երթևեկության ոչ բանուկ ժամերին կամ հանգստյան օրերին:

«Ծառերն իրականում Երևան քաղաքում հիմնականում ծերացած են: Վերջին տարիներին տնկված ծառերը եղել են շատ բարակ, ոչ կենսունակ և ոչ պատշաճ ոռոգվող տարածքներում են տնկվել: Մենք պետք է հետևողական լինենք և արդեն այս տարի այնպիսի չափորոշիչներով ենք տնկիներ ընտրելու, որ լինեն ավելի կենսունակ: Դրանք կտնկվեն միայն ոռոգելի տարածքներում: Չորացած ծառերը հեռացնելու և նորերով փոխարինելու այս բարդ փուլը պիտի գիտակցաբար հաղթահարենք»,- ընդգծում է Խաչիկ Հակոբյանը: