Ինձ վրա կրակողը Մարտիրոս Հակոբյանն է եղել. 02-լրատվականի օպերատոր

Լուրեր

09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով դատական նիստը:

Տուժողների հարցաքննության ընթացքում ցուցմունք տվեց նաև 02 լրատվականի օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, որը ՊՊԾ գնդի գրավման օրերին ձեռքի շրջանում ձեռքի վիրավորում էր ստացել: Նա ասաց, որ իր վրա կրակողը եղել է Մարտիրոս Հակոբյանը. «Մկաններս էին վնասվել, չէի կարողանում ձեռքս շարժել»:

Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե որքան հատվածն է կարողացել նկարահանել, որին ի պատասխան Հայրապետյանն ասաց, որ վայրկյաններ է տևել: Արեգ Կյուրեղյանն ասաց, որ տեսանյութը կրճատել են` գործը կոծկելու համար, քանի որ տեսանյութում պիտի երևար, որ առաջինը ոչ թե գնդի կողմից է հնչել կրակոցը, այլ «ԲԷ ՏԷ էՌ»-ի:

Ամբաստանյալները տուժողին հարցեր տվեցին, թե ինչպես կարող էր Մարտիրոս Հակոբյանը կրակել իր ուղղությամբ, եթե նա գտնվել է «ԲԷ ՏԷ ԷՌ»-ի հետևում, իսկ ինքը` առջևում: Տուժողը պատսխանեց. «Կարծում եմ` ինքն է եղել»: Պավել Մանուկյանը արձագանքեց. «Հա, այսինքն՝ ոչ թե վստահ ես, այլ կարծում ես, ասել են այդպես ասա, ասում ես»: Տուժողը նշեց, որ իրեն ոչ ոք ոչինչ չի ասել: Նա առարկեց, որպեսզի համաներումը խմբի անդամների նկատմամբ կիրառվի:

Լիլիթ Շաբոյան