Իսպանիայի վարչապետը խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Քաղաքականություն
04.03.2019 | 21:00Իսպանիայի վարչապետը Պեդրո Սանչեսը մարտի 4-ին խորհրդարանի զույգ պալատները ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել: Համընդհանուր ընտրությունները, վարչապետի որոշմամբ, կանցկացվեն ապրիլի 28-ին, գրում է ՏԱՍՍ-ը:
Վարչապետի աշխատակազմից, միաժամանակ, հայտնել են, որ հիմա փաստաթուղթը պետք է ստորագրի Ֆիլիպ 6-րդ թագավորը:
Իսպանիայում համապետական ընտրությունները պետք է տեղի ունենային 2020 թվականին: Սակայն քանի որ խորհրդարանը չընդունեց ընթացիկ տարվա բյուջեի՝ կառավարության առաջարկած նախագիծը, Սանչեսը հայտարարեց արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: