Բնականաբար՝ չի կարելի ասել, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մարտի 1-ի գործով դեռ շատ չբացահայտված փաստեր կան։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանի մեղսակցության հարցը․ այս մասին Մարտի 1-ի 11-րդ տարելիցին նվիրված երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի այն հայտարարությանը, թե  տասը տարի անց փաստերն այլևս չկան, վկաները հեռացել են և գործը բացահայտելն անհնար է, Լևոն Զուրաբյանն ընդգծեց․ «Սամվել Նիկոյանը շատ անպատվաբեր պետական հանձնաժողովի նախագահ էր։  Այն ավելի ճիշտ կլինի անվանել Մարտի 1-ի գործի կոծկման պետական հանձնաժողով։ Նրանք դրանով են զբաղվել, և մենք դա բացահայտել ենք»։

Լևոն Զուրաբյանը նշեց նաև, որ իրենք գոհունակությամբ են արձանագրում այն փաստը, որ այսօրվա իշխանությունն ունի ժողովրդի վստահությունը, թաթախված չէ Մարտի 1-ի հանցագործությունների մեջ և չի ցանկանում կոծկել ճշմարտությունը։

«Սա պետք է լինի պետական հոգածության ներքո գտնվող հարց, և մենք դրան հասել ենք»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը։

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ բանակն օգտագործելու հարցին անդրադառնալով, Լևոն Զուրաբյանը նշեց, որ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում հայտարարել է, թե Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանն անելու են ամեն բան, որպեսզի բանակը քաղաքացիներին ճնշելու գործում չներգրավվի։

«Մենք արդեն գիտեինք փետրվարի 23-ի հանդիպման այն որոշումների մասին, որ նրանք ցանկանում էին բանակն օգտագործել ժողովրդին ճնշելու նպատակով։ Եվ  մենք գիտեինք, որ կային մադիկ, ովքեր դրան դիմադրում էին։ Այսօր արդեն Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես ընդունել է այն փաստը, որ բանակն օգտագործվել է։ Արդեն բացվում են փաստեր, որ նրանք ոչ միայն ներկա են եղել փողոցներում, նախապատրաստված են եղել գործողությունների, այլ նաև կրակել են»,- ասաց նա:

Հարցին, թե որտեղից նրան այս տեղեկությունները, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց․ «Այդ տեղեկությունները մամուլից եմ քաղել»։

Լրագրողների հետ զրույցի ավարտին Լևոն Զուրաբյանը նշեց, որ տեղեկություն չունի, թե ինչու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երթին ներկա չէ։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Նելլի Մելքոնյան