Եթե այսօրվա երթին մասնակցող քաղաքացիների բազմամարդությունը չլինի, Ռոբերտ Քոչարյանի գողացած փողերն աշխատելու են. Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
Բոլորը

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը շնորհակալ է ժողովրդին, որ այսօր մասնակից դարձավ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթին։

«Այս հարցը ՀՔԾ-ում, Ոստիկանությունում և Կառավարությունում չէ, որ պետք է լուծվի։ Այս հարցը պետք է լուծվի ժողովրդի մասնակցությամբ և այս հետևողականությամբ, որովհետև եթե այսօրվա երթին մասնակցող քաղաքացիների բազմամարդությունը չլինի, եթե ժողովրդի այս տրամադրվածությունը չլինի, Ռոբերտ Քոչարյանի գողացած փողերն աշխատելու են, եթե այս տրամադրվածությունը չլինի, այդ լրատվամիջոցներն ու առնված փաստաբաններն իրենց սև գործը շարունակելու են և Մարտի 1-ի գործի բացահայտմանը կարելի է հասնել համաժողովրդական ճնշման և աջակցության արդյունքում։ Աջակցություն է պետք այն քննիչներին, որոնք այս գործը տանում են»,- ասաց Արամ Մանուկյանը։

Վերջինիս խոսքով՝ Մարտի 1-ի գործը սովորական քրեական գործ չէ, սա սովորական հանցագործություն չէ։ «Մեր ժողովրդի արժանապատվությանը կպել են, մեր ժողովուրդը պետք է ստիպի էս իշխանություններին, քննիչներին, մաքրել այդ խարանը։ Այսօրվա իշխանության կամքն ու ներողությունը զոհերի հարազատներից, այդ ճանապարհն է։ Մենք գոհ ենք այս իրավիճակից, որովհետև սա շանս է տալիս բացահայտել Մարտի 1-ը»,- ասաց Արամ Մանուկյանը՝ շեշտելով․ «Բոլոր «հերոսները», որոնք հորջորջվում են քաղաքական բանտարկյալներ, պետք է փտեն բանտերում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան