Նախկին իշխանությունն այնքան տղամարդկություն չունի, որ խոստովանի՝ եղել է Սահմանադրության խախտում. Վահագն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինձ համար կարծես 2008 թվականի այս օրերը լինեն, բոլորն էլ ծանոթ դեմքեր են, բոլորս էլ այդ օրը հրապարակում ենք եղել: Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի զոհերի հիշատակի արարողությանը մասնակցող ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ հիմա բոլորիս խնդիրը մեկն է, որ ճշմարտությունը վերականգնվի: Վահագն Խաչատրյանի խոսքով՝ եթե ուզում են իրականությունն իմանալ, «բոլորիս պետք է հարցաքննեն». «Ուղղակի ամենացավալին այն է, որ նախկին իշխանություն կոչեցյալն այնքան տղամարդկություն չունի, որ խոստովանի, որ եղել է օրենքի և Սահմանադրության խախտում, և դա պատահական չի եղել»:

Հարցին՝ ինչ է կարծում, արդարությունը վերականգնվո՞ւմ է, Վահագն Խաչատրյանը դրական պատասխանեց:

«Այն, ինչ տեղի է ունենում՝ և՛ դատական գործընթացները, և՛ նախաքննությունը, զգացողություն և համոզվածություն կա, որ ի վերջո ճշմարտությունը հաղթելու է: Մենք դրա համար ենք պայքարում»,- հավելեց նա: Խաչատրյանը կարծում է, որ սա պետք է ահազանգ լինի ցանկացած իշխանության համար. «Սա, գուցե, ցանկացած իշխանության համար կլինի ահազանգ կամ նախադեպ՝ ինչպես ուզում եք ձևակերպեք, որ չի կարելի, որ երկրի ղեկավարը սեփական քաղաքացիների արյունով իշխանություն ստանա կամ իշխանության մնա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան