Վարչապետ էիր, ա՛յ ընկեր, երբ ասում էին ժողովրդի դեմ պետք է բանակ բերենք, համաձայն չէիր, դուրս գայիր իշխանությունից․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
Բոլորը

Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ ընթացող գործընթացները թեև ինձ լիակատար չեն բավարարում, սակայն բոլորի համար էլ տեսանելի է, որ ակնհայտորեն սկսվել է այս գործով բացահայտման գործընթաց։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում Factor.am-ի հետ զրույցում ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնաով Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ թավշյա հեղափոխությունից հետո տարվող աշխատանքներին։

«Այն մարդիկ, որոնք պնդում էին, որ Ռոբերտ Քոչարյանին և Սերժիկ Սարգսյանին հարցաքննելը իմաստ չունի, հետո սկսեցին հասկանալ, որ լավ էլ իմաստ ունի․ նրանց պետք է հարցաքննել և բավականին ծանր հարցեր տալ, հետևաբար ակնհայտ է, որ բացահայտման այդ գործընթացը մեկնարկել է»,- նշեց Բարսեղյանը։

Հարցին՝ ի՞նչ կարող էր Սերժ Սարգսյանը, օրինակ, պատմել նախաքննական մարմնին իր հացաքննության ժամանակ, Լևոն Բասեղյանն ասաց, որ, ինչպես ասում են, հենց նա պետք է լիներ պատասխանատուներից մեկը։ «Նա այդ ժամանակ վարչապետ էր, և բանակը ժողովրդի վրա բերելու, այս հրապարակում մարդկանց ծեծելու այդ հանգամանքներից չէր կարող տեղյակ չլինել, հետևաբար նա վաղուց պետք է հարցաքննված լիեներ։ Վարչապետ էիր, ա՛յ ընկեր, երբ քեզ ասում էին ժողովրդի դեմ պետք է բանակ բերենք, համաձայն չէիր, դուրս գայիր իշխանությունից, հետևաբար՝ վաղուց պետք է հարցաքննվեր և էլի պետք է հարցաքննվի ու չեմ զարմանա, որ նրան նաև մեղադրանք առաջադրվի»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ երկրի վարչապետը չէր կարող տեղյակ չլիներ պաշտպանության նախարարի կողմից իրականացված զորաշարժի, 0038 գաղտնի հրամանի մասին։

«Այնպես որ, այս մասով ոչ միայն ինքը, այլ նաև Ռոբերտ Քոչարյանն ու բազմաթիվ մարդիկ պետք է հարցաքննվեն։ Պատասխանատվությունը պետք է տեղի ունենա, որովհետև տարիներ շարունակ հայտարարվել է, որ քանի իրենք են իշխանությունը, իրենք դա չեն բացահայտելու։ Տեղի է ունեցել հեղափոխություն, ես ակնկալում եմ, որ պետք է տեղի ունենա պատշաճ հետաքննություն: Դատաքննություն տեղի կունենա, մեղավորները պետք է պատժվեն, տուժածները՝ հատուցվեն»,- հույս հայտնեց Բարսեղյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան