Գիտեմ ով է, բայց չեմ ասի, դա մեր ներքին խոհանոցն է․ Նազենի Ղարիբյանը՝ Համազգային թատրոնը փակելու առաջարկի հեղինակի անունը չի տալիս

Լուրեր

09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Մշակույթի նախարարության՝ ՊՈԱԿ-ների գործունեության վերաբերյալ հասարակական քննարկումներին, որոնք, ըստ նրա, տեղիք են տվել տարատեսակ մեկնաբանությունների և հիշեցնում են մի կաթիլ մեղրի կամ փչացած հեռախոսի պատմությունները։

Նշենք, որ քննարկումների տեղիք տվեց այն տեղեկությունը, որ Մշակույթի նախարարությունը մշակել է նախագիծ, որով առաջարկում է Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություն լուծարել։

Ըստ Ղարիբյանի՝ այդ նախագծում խոսքը գնում է ոչ թե խնայողությունների և տնտեսումների մասին, այլ դրանով փորձ է արվում բարձրացնել այդ կառույցների պատասխանատվությունը և այդ ստեղծագործական ՊՈԱԿ-ները դուրս չեն մնալու Մշակույթի նախարարության վերահսկողությունից։

«Այս պահին մշակութային որևէ օջախի պետական հոգածությունից դուրս գալու մասին խոսք չկա: Նախարարությունում չկա որևէ մասնագետ, որն անձնական վրեժ ունի և ուզում է փակել որևէ թատրոն, և ընդհանրապես խոսք չկա որևէ թատրոն փակելու մասին»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այդ մասին տնօրեններին տեղյակ չպահելու մտադրություն չի եղել, պարզապես տեղի է ունեցել տեղեկության արտահոսք, իսկ ՊՈԱԿ-ների տնօրեններին հուզող խնդիրները պատրաստվում են քննարկել երկուշաբթի օրը՝ նրանց հետ հանդիպման ժամանակ:

Հարցին՝ ովքեր են աշխատել այդ փաստաթղթի մշակման վրա, մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը նկատեց, այդ փաստաթղթի վրա աշխատել են նախարարության վարչությունների աշխատակիցները, իսկ փաստաթութը դեռ վերջնական տարբերակը չէ և հնարավոր է փոփոխության ենթարկվի։

Հարցին՝ տեղյակ է արդյոք նախարարության ո՞ր աշխատակիցն է եղել Համազգային թատրոնը փակելու առաջարկի հեղինակը, Նազենի Ղարիբյանն ասաց․ «Գիտեմ՝ ով է»։

Հստակեցնող հարցին՝ եթե գիտե, ինչու անուն չի տալիս, Նազենի Ղարիբյանը նկատեց․«Չեմ ասի, դա մեր ներքին խոհանոցն է»։

Լրագրողի այն դիտարկմանը, երբ ինքը նախկինում հայտարարում էր, որ Համազգային թատրոնը կուսակցական է, արդյոք այդ հայտարարությամբ չի՞ վնասել թատրոնի գործունեությանը, Նազենի Ղարիբյանը պատասխանեց․ «Եթե մտածում եք, որ կուսակցական թատրոն լինելը վատ բան է, ուրեմն՝ այո, կարող է վնասել, բայց ես էդպես չեմ մտածում։ 1991 թ, երբ թատրոնը հիմնադրվել է, չի եղել պետական, այլ եղել է մասնավոր, իսկ հիմնադրողը՝ մեր բոլորի շատ սիրելի Սոս Սարգսյանը, այդ ժամանակ Դաշնակցության անդամ էր, Դաշնակցությունն էլ շատ հարգված էր Հայաստանում, այդ տարիներին, դուք փոքր եք, չեք հիշի, բայց ես հիշում եմ:  2003-ից Համազգային թատրոնն այլևս կուսակցական չէ, ոչ էլ մասնավոր է, այն դարձել է պետական թատրոն»:

Աղավնի Սուքիասյան