ՏՏ համաշխարհային համաժողովը հնարավորություն է ընձեռում դիրքավորելու Հայաստանը ՏՏ զարգացած էկոհամակարգ ունեցող երկրների շարքում. Ավինյան

Լուրեր

09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
Բոլորը

ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ մարտի 1-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի կազմակերպչական աշխատանքներին նվիրված բարձր մակարդակի քննարկում, որի արդյունքում ստեղծվելու է  միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանը նշել է, որ այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) կարևոր իրադարձություն է, քանի որ համաժողովը ոլորտի խոշորագույն և ամենահեղինակավոր միջազգային միջոցառումն է, որը անց է կացվում երկու տարին մեկ անգամ, և վերջին 10 տարում առաջին անգամ է տեղի ունենալու Եվրոպայում, այն է՝ Հայաստանում։ Սա հիանալի հնարավորություն է ընձեռում դիրքավորելու Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացած և կենսունակ էկոհամակարգ ունեցող երկրների շարքում:

Փոխվարչապետի խոսքով՝ այս խոշորագույն միջոցառմանը հրավիրված են մասնակցելու հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2000 գործիչներ՝ շուրջ 60 երկրից: Այս տարվա համաժողովի թեմաներն են լինելու արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, թվային ապակենտրոնացումը, ազգային թվային օրակարգերը, խելացի քաղաքները և այլն: Համաժողովին մասնակցելու նպատակով արդեն իսկ հարյուրավոր ընկերություններ են գրանցվել, իսկ որոշ երկրների ներկայացուցիչների հետ քննարկվում են տաղավարներով կամ հովանավորչական ծրագրերով հանդես գալու ձևաչափերը։

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ այս ամենը հաշվի առնելով, կառավարությունը և համաժողովի կազմակերպչական թիմը պետք է միասին աշխատեն՝ միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար, ընդ որում յուրաքանչյուր գերատեսչություն պատասխանատու է լինելու իր ոլորտին առնչվող հատվածի կազմակերպման համար։ Տիգրան Ավինյանը հավելել է, որ արդեն իսկ առկա է Ֆրանկաֆոնիայի համաժողովի կազմակերպման հարուստ փորձը ու դրանով սահմանված բարձր նշաձողը, և Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով ոչնչով չի զիջելու այլ կարևոր միջոցառումներին, դեռ ավելին՝ պետք է ձգտել նոր նշաձող սահմանելուն։