Մյասնիկյանի արձանի շրջակայքը բարեկարգվել է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Երևանի քաղաքապետարանին հարող Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի շրջակայքը բարեկարգվել է ու փետրվարի 27-ից նոր տեսքով է ներկայանում։ Փոխվել է սալահատակը, դեպի արձան տանող աջ հատվածում կառուցվել է թեքահարթակ։ Փռվել է նաև կանաչ գորգ։ Փոսալցվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից Մյասնիկյանի արձան բերող հետիոտնային անցումը։ Factor.am-ի տեսախցիկը տարածքում նկատեց նաև Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների, որոնք փակցնում էին «Նրանք զոհվեցին հանուն ազատության» գրությամբ պաստառ, որի վրա պատկերված են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով 10 զոհված քաղաքացիները։

Նշենք, որ այսօր երեկոյան՝ ժամը 18։30-ից, «Մարտի 1»-ի 11-րդ տարելիցի առիթով Ազատության հրապարակից մեկնարկելու է երթ, և մասնակիցները շարժվելու են դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ ծաղիկներ են խոնարհելու։

Ինչպես Մյասնիկյանի արձանի շրջակայքի, այնպես էլ դրա հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգու բարեկարգման գործը հանձն է առել «Վարդանյան» ընտանիք» բարեգործական հիմնադրամը։

2017 թվականի դեկտեմբերի 26-ին Երևանի ավագանին միաձայն հավանություն էր տվել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից այգին բարեկարգելու առաջարկին։ Թեև հայտարարվել էր, որ այգին նվիրվելու է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին, սակայն 2018 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Էրեբունի-Երևան տոնակատարությունների օրը, այգին այդպես էլ «չբացվեց» քաղաքացիների առաջ։ Ավելին՝ այսօր էլ այգու տարածքը 4 կողմից շրջափակված է և բարեկարգման աշխատանքները շարունակվում են։

Ռոբերտ Անանյան