Մարտի 1-ի կրակոցների հարցը քննվում է․ դա է վկայում Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Այն, որ նոր պայմաններում քննվել է Մարտի 1-ին կրակողների հարցը, դա վկայում է Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը։ Այս մասին այսօր «Հետհեղափոխական առաջին Մարտի 1-ը․ նոր գործընթաց 10-ամյա լռությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով  թավշյա հեղափոխությունից հետո Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

«Ըստ ՀՔԾ-ի՝ նա՝ Վահագն Հարությունյանը, մեղադրվում է հավաքված իրեղեն ապացույց հանդիսացող պարկուճները ոչնչացնելու համար, իսկ դրանք ոչնչացվել են կրակված փամփուշտների նույնականացումը բացառելու նպատակով։ Հրազենային վնասվածքով մահերի բացահայտման պարագայում պարկուճները շատ կարևոր նշանակություն են ունեցել, ինչը իրենք գիտակցելով փոխել են»,- ասաց պատգամավորը։

Լրագրողի հարցին՝ իսկ Մարտի 1-ի ոճրագործության մեջ ռուսական հետք տեսնո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց․ «Իրականում մեր կյանքում կարելի է ամեն ինչում փնտրել այլ երկրների հետք, սակայն, կարծում եմ, որ մեր երկրում ինչ տեղի է ունենում դրա պատասխանատուն մենք ենք։ Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում այդ տարիներին, դրա պատասխանատուն եղել են այդ պահի իշխանությունները, որոնք, ըստ Սահմանադրության, պարտավոր էին երաշխավորել մարդու իրավունքների իրացումը, ինչը չեն արել։ Պետք չէ սլաքներն իրական մեղավորներից ուղղել դեպի միջազգային դավադրություն։ Այն, որ ցանկացած գերտերություն կարող է հետևել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին, բնական է, բայց դա չի նշանակում, որ դա կարելի է միջամտություն համարել։ Մարտի 1-ին ինչ եղել է, եղել է մեր իշխանությունների թեթև ձեռքով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան