Ադրբեջանն անկեղծ լինելու համար պետք է անդրադառնա Սումգայիթում հայերի կոտորածներին. ՀՀ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փետրվարի 28-ին Ժնևում կայացած 40-րդ նիստում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկավ ելույթով՝ արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հայտարարություններին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ներկայացուցիչն իր ելույթում նշեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության դրդապատճառը անբավարարվածության բարդույթն էր՝ համակցված իր երկիրը՝ որպես տարածաշրջանային ուժ ներկայացնելու համառ ցանկությամբ: Նշվեց, որ Թուրքիան հեռու է ժողովրդավարական սկզբունքներով կառավարվելուց և ամենավերջին երկիրն է աշխարհում, որ իրավասու է խոսել մարդու իրավունքների ոտնահարման մասին, քանզի հազարավոր լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ և ակտիվիստներ, ակադեմիայի ներկայացուցիչներ և Թուրքիայի ներկայիս կառավարության ընդդիմախոսներ գտնվում են բանտում կամ աքսորված են:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ շեշտվեց, որ եթե Ադրբեջանը անկեղծ է տարածաշրջանում ճշմարտություն և արդարություն հաստատելու իր նպատակներում, ապա սեփական կեղծված պատմությունը, այսպես կոչված` «Խոջալուի իրադարձությունները» ներկայացնելու փոխարեն, պետք է անդրադառնային Սումգայիթում հայերի կոտորածներին, որոնք ազդարարեցին Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ), ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվող հայերի ջարդերի և էթնիկ զտումների սկիզբը: Կեղծ զոհերի չափազանց և արհեստական ուռճացումը լավագույն միջոց չի ծառայում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար:

Ելույթի ավարտին ընդգծվեց, որ ավանդական հակահայկական քարոզչություն իրականացնելու փոխարեն Ադրբեջանը պետք է ջանքեր չխնայի պահպանելու համընդհանուր մարդու իրավունքները, այդ թվում՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի դեմ այն ուժով պայքարում է իր կազմավորման օրվանից ի վեր: Եզրափակելով իր խոսքը՝ Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախքան ամբիոնի մոտ մարդու իրավունքների մասին խոսելը, պետք է առնվազն նվազագույն ջանքեր գործադրեն՝ բարելավելու այդ ոլորտում իրենց մտահոգիչ պատկերը»։