Անհնար է ապացուցել, թե Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չի եղել, որ սահմաններից զորքի տեղաշարժ է եղել. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, Ձեզ հասանելի՞ են Մարտի 1-ի գործով նախաքննական նյութերը, և ի՞նչ եզրակացություն ունեք:

– Ինձ հասանելի չէ, ես որևէ կողմի ներկայացուցիչը չեմ, բայց մինչև նախաքննության ավարտն ունեցել եմ համոզում, որ նախաքննական մարմինն ապացուցողական բազայի խնդիր չի ունենալու։ Ինձ համար նաև հասկանալի է, որ դատարանում մեղադրող կողմը նույնպես մեղադրանքն ապացուցելու խնդիր չի ունենա: Արդեն հասկանալի է, որ 76 հատորից բաղկացած գործում բազմաթիվ ապացույցներ և վկայություններ կան, որոնք ապացուցելու են Ռոբերտ Քոչարյանի և մյուսների կողմից կատարված հանցագործությունը:

– Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմի՞ց են տրվել այդ վկայությունները:

– Ես տեղյակ եմ, որ այդ գործով բազմաթիվ մարդիկ են վկայություններ տվել։ Նրանց մեջ մեծ թիվ են կազմում նախկին բարձրաստիճան զինվորականներն ու ոստիկանները, ովքեր ոչ միայն տեսել, այլև տեղյակ են եղել այդ գործընթացներից հենց հիմքից: Օրինակ՝ թե ինչպես է ստեղծվել և ի կատար ածվել 0038 հրամանը: Եվ կարծում եմ, որ այդ ցուցմունքները, վկայություններն ու ապացույցները բավարար են, որպեսզի ոչ միայն դատարանը գա այն համոզման, որ այդ մարդիկ մեղադրվում են իսկապես կատարված հանցագործության մեջ, այլ նաև հասարակությունը կհամոզվի, որ Մարտի 1-ի գործով կայացվելիք դատավճիռները կլինեն հիմնավոր ու փաստարկված, որոնց արդյունքում կկայացվի այն արդարադատությունը, որին սպասել ենք արդեն 11 տարի:

– Դուք ասում եք, որ ապացուցողական բազան բավարար է, և հիշատակեցիք 0038 հրամանը: Բայց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչները հակադարձում են, թե նախկին նախագահը չի ստորագրել այդ հրամանը, և այդպիսով նրան ներկայացված՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հիմքերը թույլ են:

– Մի քանի Ռոբերտ Քոչարյաններ կան՝ գրող-հրապարակախոս Ռոբերտ Քոչարյան, մեղադրյալ Ռոբերտ Քոչարյան, անհաջող քաղաքական գործիչ Ռոբերտ Քոչարյան։ Ես մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին դեռ կուզեի լսել այն ժամանակ, երբ գործը դատարանում կլինի, և հրապարակային քննություն կընթանա: Մինչև այս պահը Ռ.Քոչարյանի և նրա փաստաբանների հայտարարությունները համարում եմ դեմագոգիայի ժանրից: Կա՛մ պիտի ապացուցեն, որ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 22-ից մինչև ապրիլի 9-ը մեկուսացված է եղել՝ ձերբակալված, տառապել է ծանր հիվանդությամբ և անգործունյա է եղել, կա՛մ անհնար կլինի ապացուցել, որ նա տեղյակ չի եղել, թե ՀՀ սահմաններից զորքի տեղաշարժ է եղել դեպի մայրաքաղաք, որ մայրաքաղաքում ուժայինները հրազեն են կիրառել, իսկ հանրապետության նախագահը դրանից տեղյակ չի եղել կամ փետրվարի 23-ին բարձրաստիճան զինվորականության հետ հավաքին կադրում երևացող անձը Ռոբերտ Քոչարյանը չի եղել։ Զուտ տեխնիկապես հրամանը ստորագրել-չստորագրելն էական չէ: Էականն այն է, որ անհնար է, որպեսզի հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձը տեղյակ չլիներ այդպիսի մեծ զորաշարժից:

– Ասացիք՝ բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ են գործով ապացուցողական վկայություններ տվել: Սեյրան Օհանյանը կամ Յուրի Խաչատուրովը նման վկայություններ տվե՞լ են:

– Ես ուղղակի այս պահին գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն չունեմ, սահմանափակ թվով մարդիկ կան, ովքեր ծանոթ են գործի նյութերին։ Բայց նախկին պաշտպանության փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, բացի այն, որ ցուցմունք է տվել նախաքննական մարմնին, մամուլում մի քանի հրապարակումներ է արել, թե բանակի գեներալներ են ցուցմունքներ տվել այդ օրերի վերաբերյալ։ Եվ ես ենթադրում եմ, որ որոշակի տեղեկություններ, որոնք բոլորիս հայտնի են եղել, արդեն ցուցմունքի, ապացույցի կարգավիճակում կան այդ գործում: Եվ կարծում եմ, որ բանակի գեներալներից կամ այլ բարձրասիճան պաշտոնյաներ իսկապես իրենց խղճին դեմ չգնալով՝ ասել են այն, ինչ իրականում այդ օրերին տեղի է ունեցել Երևանում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան