«Հող հանձնելու մասին խոսողը պիտի օրենքով դատվի». Վովա Վարդանովը՝ «Դեմ ենք հողերի հանձնմանը» ակցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» ՀԿ նախագահ Վովա Վարդանովը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Երևանում անցկացված «Դեմ ենք հող հանձնելու» ակցիային՝ ասաց, որ, իր կարծիքով, հողեր հանձնելու մասին  խոսակցություններն այնքան էլ ճիշտ չեն։

«Նույնիսկ ոչ ասելն էլ սխալ է, այդ թեման պիտի տաբու լինի։ Մենք պիտի օրենք ընդունենք, ու օրենքը պիտի, մոտավորապես, այսպես ձևակերպված լինի, որ նման խոսողը պիտի դատվի»,- ասաց ազատամարտիկը՝ հավելելով. «Իսրայելի օրենսդրության մեջ կա հոդված, որով ցանկացած խոսակցություն հող հանձնելու մասին քրեորեն պատժվում է»:

Դիտարկմանը, թե փոխզիջումների շուրջ բանակցել ու հնարավոր է՝ բանակցում են նաև այժմ, Վարդանովն ասաց. «Իսրայելում հող հանձնելու մասին բանակցում են, Աստված գիտի, ինչքան տարի, բայց մեկ է՝ ունեն այդ հոդվածը»:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նշված ակցիայի մասնակիցները պնդում են, թե իրենց ակցիան կանխարգելիչ էր, որ իշխանությունները դրա մասին նույնիսկ չմտածեն, Վարդանովը նշեց. «Դրա մասին խոսելը ես հանցանք եմ համարում, ու դրա հետ առնչվող ցանկացած բան չեմ ուզում քննարկել։ Հանցանք է ընդհանրապես դրա մասին խոսել ցանկացած ձևով։ Անգամ դեմ լինելն է հանցանք, դրա մասին բարձրաձայն խոսելը հանցանք է»:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմում հայկական կողմի անպատրաստ լինելու հանգամանքին՝ ազատամարտիկն ասաց. «Երբ վարչապետն ասում է, որ ապրիլյանի ժամանակ հետախուզական տվյալների պակաս չկար, փորձում է պաշտպանել այն մարդուն, ում նշանակել է իր մոտ խորհրդական»: Նշենք, որ խոսքը վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի մասին է, որը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։

«Իրականում այդ մարդը ժամանակին մեծ վրիպում է թույլ տվել՝ լինելով հետախուզության պետ, չի կարողացել այն տվյալները, որ, միգուցե, եղել են, ամփոփել և վերլուծել, որ թուրքերն ակտիվ գործողությունների են անցնելու։ Արդյունքում չի կարողացել գլխավոր շտաբի պետին զեկուցել, որ թուրքերը հարձակում են նախապատրաստում»,- նշեց Վարդանովը։

Միաժամանակ, Վովա Վարդանովը կարծում է, որ Արշակ Կարապետյանն ապրիլյան պատերազմի «վրիպման» համար պատասխան տվել է՝ ժամանակին զրկվելով աշխատանքից։

«Ուղղակի մեր վարչապետը չպիտի նրան արդարացնի ամեն գնով: Մեր վարչապետն այդ հարցում մի քիչ ճիշտ չի պահում իրեն: Եթե ժամանակին վրիպում է արել, պիտի ասեր՝ հա՛, վրիպել է, բարձրաստիճան զինվորական է, բարձր մակարդակի գիտելիքներով»,- հավելեց նախկին հետախույզը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան