Զախարովան՝ Բաքվի ակցիային ռուսաստանցի խորհրդարանականների մասնակցության մասին

Լուրեր

09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղարաբաղյան արյունալի հակամարտությունը մահ և տառապանք բերեց բազմաթիվ անմեղ մարդկանց, և Ռուսաստանը շարունակում է այն մեծ ողբերգություն համարել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մեկնաբանելով ռուսաստանցի խորհրդարանականների՝ Ադրբեջան այցի և Բաքվում անցկացված հակահայկական ակցիային նրանց մասնակցության մասին հարցը՝ Զախարովան ասել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն Ադրբեջան նրանց այցի համակազմակերպիչը չէ: Նա նաև խորհուրդ է տվել բոլոր հարցերի պատասխանը ստանալու համար դիմել հենց ակցիայի մասնակիցներին:

«Ղարաբաղյան արյունալի հակամարտությունը մահ և տառապանք բերեց բազմաթիվ անմեղ մարդկանց՝ և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների: Ռուսաստանը միշտ դա համարել և շարունակում է համարել հսկայական ողբերգություն: Ինձ թվում է՝ դա հայտնի դիրքորոշում է, բայց կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը միշտ շահագրգռված է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ. «Մեր երկիրը զգալի ջանքեր է գործադրում՝ այդ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար: Մենք այսուհետ նույնպես դրան առաջնային ուշադրություն ենք հատկացնելու»:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Բաքվում «Խոջալուի իրդարձություններին» նվիրված երթ է անցկացվել, որին մասնակցել են ռուսաստանցի պատգամավորներ Օքսանա Պուշկինան, Դմիտրի Սավելևը և Իրինա Ռոդնինան: Վերջինը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է, նրա անունով է կոչվում Երևանում գործող գեղասահքի դպրոցը: