30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ խոշոր չափերով խարդախություն և շորթում կատարելու կասկածանքով

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ խոշոր չափերով խարդախություն և խոշոր չափերով շորթում կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. փետրվարի 27-ին Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1994թ., ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. փետրվարի 4-ից մինչև փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության տնօրեն ներկայացած անձն իր ընկերությունում աշխատանքի տեղավորելու խոստումով և իբր իրեն փորձելու համար, հետ վերադարձնելու պատրվակով, իրենից մաս-մաս վերցրել և հափշտակել է 780.000 ՀՀ դրամ գումար, իսկ իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերության լուսանկարներն իր հարազատներին ուղարկելու սպառնալիքով 2019թ. փետրվարի 26-ին իրենց պահանջել է 600.000 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով։

2019թ. փետրվարի 27-ին քրեական գործն  ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ՝ նախաքննություն կատարելու համար: Հաշվի առնելով մի շարք անհետաձգելի քննչական գործողությունների կատարման  անհրաժեշտությունը՝ կազմվել է քննչական խումբ։ 24-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Նախնական տվյալներով՝ երիտասարդ աղջիկը համացանցում թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ հանդիպել է որպես ընկերության տնօրեն ներկայացած 30-ամյա տղամարդու հետ: Վերջինս ասել է, թե, իբր, ինքը գերմանահայ է, իրեն Հայաստանում վստահելի մարդ է պետք, քանի որ ունի շատ բիզնեսներ, և ցանկանում է, որ այդ ամենի պատասխանատուն լինի 24-ամյա աղջիկը:

Իմանալով, որ աղջկան աշխատանքը խիստ անհրաժեշտ է և որ վերջինիս մայրը հիվանդ է, տղամարդը խոստացել է օգնել, բայց միաժամանակ նշել, որ պետք է իր հետ սեռական հարաբերություն ունենա՝ խոստանալով բարձր աշխատավարձ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, իբր փորձություն անցնելու պատրվակով, աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել: Բացի այդ, նա աղջկան համոզել է բանկից, այնուհետև վարկային կազմակերպությունից վարկեր վերցնել և տալ իրեն՝ ընդհանուր 680 000 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ տղամարդն աղջկանից տարբեր օրերին ևս գումարներ է վերցրել՝ հետ վերադարձնելու պայմանով, իսկ երբ աղջիկը հրաժարվել է հերթական անգամ սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ, վերջինս հայտնել է, թե վերցրած գումարները չի վերադարձնի:

2019թ. փետրվարի 25-ին՝ աղջկա հետ հերթական հանդիպման ժամանակ, տղամարդը վերջինիցս պահանջել է ևս 400 000 ՀՀ դրամ գումար, իսկ երբ աղջիկը հրաժարվել է նշված գումարը տալ, նա պահանջվող գումարի չափն ավելացրել է՝ դարձնելով 600 000 և միաժամանակ հայտնել, որ գումարը չտալու դեպքում իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերության լուսանկարները կուղարկի նրա եղբորը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նախապես քիմիական նյութով մշակվել է 20.000 ՀՀ դրամանոց թղթադրամներից բաղկացած 600.000 ՀՀ դրամ գումարը, որը 24-ամյա աղջիկը պայմանավորված վայրում` Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի մոտ, 2019թ. փետրվարի 27-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, տվել է ընկերության տնօրեն ներկայացած տղամարդուն:

Դեպքի վայրի զննությամբ՝ հայտնաբերվել է նաև առերևույթ շորթված գումարի մնացած մասը`580 000 ՀՀ դրամը: Կատարված զննությամբ և անձնական խուզարկությամբ 1988թ. ծնված տղամարդու ձեռքերին ու հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել են կանաչ գույնով լուսարձակվող նյութի հետքեր։ 30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ խոշոր չափերով խարդախություն և խոշոր չափերով շորթում կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: