Ձեր օրինագծից կօգտվեն բռնաբարություն կատարած անձինք. Նիկոլայ Բաղդասարյանը՝ Էդմոն Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ձեր այս օրինագծից կօգտվեն ծանր հանցագործություն, բռնաբարություն կատարած անձինք: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 28-ի նիստում Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկին այսպես արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Հիշեցնեք, որ Էդմոն Մարուքյանն առաջարկում է 2004 թվականի հունիսի 9-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը կալանավորների՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը մեկ օրվա փոխարեն հաշվարկել մեկուկես օր:

«Փոխարենը չեն օգտվի թեթև հանցագործություն կատարած անձինք: Այս տրամաբանությունը որքանո՞վ է ընդունելի»,- Մարուքյանից հետաքրքրվեց Նիկոլայ Բաղդասարյանը: Մարուքյանը պատասխանեց, որ նախագիծն ապագայում կատարվելիքին չի վերաբերվում, այլ նրան, թե ինչ է տեղի ունեցել անցյալում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան