Շուրջ 4մլն դրամ վատնման եղանակով հափշտակելու համար քրեական գործ է հարուցվել Լեռնավանի դպրոցի տնօրենի նկատմամբ. ՀՔԱՎ

Լուրեր

09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
Բոլորը

ՀՔԱՎ-ի փոխանցմամբ՝ Լոռու մարզի Լեռնավան գյուղի դպրոցի տնօրեն Պայծառ Վարդանյանի նկատմամբ 2018թ. դեկտեմբերի 21-ին Ոստիկանության Սպիտակի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացումը կամ վատնումը՝ առանձնապես խոշոր չափերով):

Քրեական գործը հարուցվել է նույն դպրոցի աշխատակից Գ. Գ.-ի հաղորդման հիման վրա: Հաղորդումը 2018թ. նոյեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազին էր ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Գ. Գ.-ն հաղորդման մեջ նշել էր, որ Պայծառ Վարդանյանը որպես գիշերային պահակ աշխատանքի է ընդունել եղբոր հարսին, ապա՝ եղբոր կնոջը: Երկուսն էլ աշխատանքի չեն գնացել:

Բացի դրանից՝ նա աշխատավարձեր է վճարել ուսուցիչների, որոնք աշխատանքի չեն գնացել և ատեստատներ է տրամադրել աշակերտների, որոնք դպրոց չեն հաճախել: Գ. Գ.-ի փոխանցմամբ՝ մյուսների աշխատավարձերը բարձրացնելուն զուգահեռ իջեցրել է իր և նույն դպրոցում աշխատող քրոջ՝ Ն. Գ.-ի աշխատավարձերը, անհարգալից վերաբերմունք է դրսևորել իրենց նկատմամբ: