Արթիկում կատարված ավազակության դեպքի առնչությամբ մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

Լուրեր

09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքում կատարված ավազակային հարձակման դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 09:25-ի սահմաններում, Շիրակի մարզի՝ 1971թ. ծնված բնակիչը՝ դիմակավորված և դանակով զինված, մուտք է գործել Արթիկ քաղաքում գործող ոսկու խանութ-սրահ և դանակի սպառնալիքով  պահանջել ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել և զննվել են ոսկու խանութ-սրահի, ինչպես նաև հարակից խանութների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Ոսկու խանութ-սրահի սեփականատերը՝ Արթիկ քաղաքի՝ 1960թ. ծնված բնակիչը, ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շիրակի մարզի 47-ամյա բնակիչը, ոսկյա զարդեր հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դիտավորությամբ, բժշկական դիմակով և դանակը ձեռքին, մտել է Արթիկ քաղաքում գործող ոսկու խանութ-սրահ և դանակի սպառնալիքով հարձակում գործել՝ պահանջելով ոսկյա զարդեր: Տուժողի որդին, ցուցափեղկի տակից վերցնելով գազային ատրճանակը, պահել է 47-ամյա տղամարդու ուղղությամբ, որից հետո վերջինս փորձել է փախչել, սակայն վնասազերծվել է և խանութ-սրահի հարակից տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից բերման ենթարկվել:

Շիրակի մարզի 47-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: