Ստավրոպոլում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել

Լուրեր

07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
Բոլորը

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում տրանսպորտային պատահարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ են տուժել: Mercedes-Benz Vito մակնիշի միկրոավտոբուսը «Կովկաս» դաշնային ավտոճանապարհին շրջվել է՝ հայտնվելով ճանապարհամերձ առվի մեջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

«Հայաստանից անհատ անձի պատկանող միկրոավտոբուսը շրջվել է: Տրանսպորտային միջոցում վեց մարդ եղել, այդ թվում՝ վարորդը: Բոլորը՝ երեք տղամարդ և երեք կին, տուժել են»,- ասված է հաղորդագրությունում:

Տեղի իրավապահների տեղեկացմամբ՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչն էլ վթարի պատճառ է դարձել:

Պետավտոտեսչությունից էլ հայտնել են, որ միկրոավտոբուսի վարորդը մասնավոր ուղևորափոխադրում է իրականացրել Հայաստանից ռուսական Դոնի Ռոստով: Ոստիկանները դեպքի վայրում ստուգումներ են իրականացնում: