«Քաղաքացին իրիկունը ոչ թե պետք է 7 ժամ բլոտ խաղա կամ սերիալ նայի, այլ ինչ-որ նոր բան սովորի»․ Վարազդատ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համաձայն է, որ քաղաքացին դեր ունի տնտեսական հեղափոխության իրականացման մեջ, բայց, ըստ նրա, դրա համար Հայաստանում միջավայր չկա։

«Ներկայիս իրավիճակում, Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում, էս պահին գնդակը իշխանության դաշտում է, իշխանությունը պիտի անի առաջին քայլը, որը քաղաքացուն դրդի վեր կենալ ու քայլել»,-ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը հիշեցնում է, թե ինչու ԲՀԿ-ն դեմ քվեարկեց կառավարության ծրագրին՝ այնտեղ չկային մեխանիզմներ, թե ինչպես է քաղաքացին մասնակցելու տնտեսական հեղափոխությանը։ Տիկին Զոհրաբյանը ընդունում է, որ Հայաստանում այլեւս բիզնեսով զբաղվելու համար խոչընդոտներ չկան, բայց քաղաքացին չգիտի, թե ինչից սկսի եւ ինչպես։

«Այսինքն, դու պիտի ստեղծես էն միջավայրը, որպեսզի քաղաքացին, որ մտածում էր, որ ինքը չաշխատի եւ ստանա նպաստ, որովհետեւ դա ավելի կոմֆորտ է, ավելի հարմար է իրեն, կարողանա նրա մտածողության մեջ հեղափոխություն լինել»,-տեղեկացնում է պատգամավորը։

Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը համաձայն է, որ քաղաքացին պետք է մասնակցի Հայաստանի տնտեսական կյանքին, բայց նրա երաշխավորը կառավարությունն է։ Միայն մասնակցելով քաղաքացին երջանիկ չի դառնա։ Ըստ նրա, «ցանկալի է, որ քաղաքացին աշխատի, բայց ակնհայտ է, որ Հայաստանի գործազրկության պայմաններում եւ աշխատուժի ցածր վարձատրելիության պայմաններում քաղաքացին կգնա աշխատանքի, կաշխատեն տարիներ շարունակ նույն ցածր աշխատավարձով եւ երջանիկ կլինեն»։

Տիկին Թանդիլյանը տեսնում է, թե որտեղ է խնդիրը՝ իշխանությունն ուզում է քաղաքացուն սովորեցնել բիզնես հմտություններ, որպեսզի վերջինս տեղից բարձրանա ու քայլի, բայց նույնիսկ դա էժան հաճույք չէ։ Պատգամավորն ասում է․ «Այն բիզնես հմտությունները, որոնք որ ակնկալում են քաղաքացիներից, պետք է մատչելիորեն մատուցվի նրանց, չէ որ ամեն մեկից ակնկալել բիզնես հմտություններ, ձեռնարկատիրական հմտություններ, իրատեսական չէ»։

Իշխանական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը համոզված է, որ լուծումը միայն քաղաքացուն ինչ-որ բան սովորեցնելու մեջ չէ։ Քաղաքացին պետք է հասկանա, թե որն է իր դերը նոր Հայաստանում։

«Օրինակ, որ ինքը կաշառակերության դեպք ա հանդիպում, ոչ թե անտարբեր էդ դեպքի կողմով անցնի, այլ էդ դեպքը բարձրաձայնի, իրիկունը ոչ թե 7 ժամ բլոտ խաղա կամ սերիալ նայի, այլ ինչ-որ նոր բան սովորի։ Էդ էլ իր պատասխանատվությունն ա։ Հիմա եթե ինքն իր պատասխանատվությունը կձախողի, շատ ավելի հավանական է, որ կառավարությունն էլ իրենը կձախողի»,-զգուշացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը։

Պատգամավորն ընդունում է, որ նոր Հայաստանում հեշտ չի լինելու։ Այսօր, ըստ պատգամավորի, Ֆեյսբուքում եւ լրատվական դաշտում լրջություն չկա նոր Հայաստանի մարտահրավերների հանդեպ, երկուսն էլ ապակողմնորոշում են մարդկանց․ «Ցավոք սրտի լրատվական դաշտը եւ Ֆեյսբուքում էդ բլոգերների ու մարդկանց մեծ զանգվածներ լրիվ ուրիշ ուղղությամբ են տանում։ Եվ իրենք էլ իրենց դերը փաստորեն էդ ձեւով են որոշել։ Որոշել են, որ պետք է փող վերցնեն ու ցանկացած գործընթացի ուղղությամբ կամ սեւ կամ վատ ձեւակերպումներ գրել։ Էդ էլ իրենց գործն է»։

Պարոն Կարապետյանը սպասում է, որ իշխանության հեղինակությունն առաջիկայում ընկնելու է։ Քաղաքացին արագ արդյունքներ է ուզում իշխանությունից, ուզում է արագ տնտեսական աճ առանց իր մասնակցության։

«Մենք հիմի էնքան մեծ պաշար ունենք, որ հնարավորություն կա անգամ էդ անկման պայմաններում մտածել ավելի երկարաժամկետ արդյունքների մասին։ Սխալ է կողմնորոշվել միայն դեպի կարճաժամկետը։ Եթե գնացինք էդ ուղությամբ, միայն էսօրվա արդյունքների վրա, մենք երկարաժամկետում կձախողվենք»,-ասում է Վարազդատ Կարապետյանը։

Ի դեպ, նա զգուշացնում է, որ բարեփոխումները կլինեն ցավոտ եւ առաջիկա տարում մեծ արդյունքներ չի ապահովելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան