Օդամղիչ հրացաններ՝ պետական մարմինների աշխատակիցներին

Լուրեր

09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր տեղի ունեցավ նախարարության կողմից անցկացվող պետական մարմինների աշխատակիցների միջեւ հրաձգության հանրապետական մրցույթի հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը:

Ինչպես հայտնում է նախարարության պաշտոնական կայքը, 3-րդ տարին անընդմեջ թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տղամարդկանց եւ կանանց թիմերը:

Կանանց անհատական պայքարում 1-ին տեղը գրավել է ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Սուսաննա Դավթյանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչ Ռուբեն Ասատրյանը, որոնք պարգեւատրվեցին նախարարության կողմից:

Անհատական հաշվարկով 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված մասնակիցներին հանձնվել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրեր, մեդալներ, գավաթներ, հուշանվերներ եւ մարզահագուստ, իսկ 1-ին տեղերը գրաված մասնակիցներին՝ նաեւ օդամղիչ հրացաններ: Գավաթներ եւ հավաստագրեր են ստացել նաև 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը:

Մրցումներին մասնակցել են ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերի, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների եւ ՀՀ մարզպետարանների 32 թիմերի 217 աշխատակիցներ: