Չեմ հավատում, որ Մարտի 1-ի հանցագործները կպատժվեն. նրանցից շատերը դեռ բարձր պաշտոններ են զբաղեցնում. Պավլիկ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 14:49
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին
30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.03.2026 | 14:20
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.03.2026 | 14:13
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. Տագանրոգում 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
30.03.2026 | 14:05
Հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ
30.03.2026 | 13:56
Թրամփը դիտարկում է «Իրանից ուրանի հանելու ռազմական գործողության» հնարավորությունը. WSJ
30.03.2026 | 13:48
ԱԴԾ-ն Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քարտուղարին մեղադրել է «հետախուզական գործունեության» մեջ․ նա կվտարվի երկրից
30.03.2026 | 13:40
Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ եկեղեցում Փաշինյանի հետ կապված միջադեպի առթիվ
30.03.2026 | 13:35
Սիները և Սաբալենկան՝ Մայամիի մրցաշարի հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 13:24
Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
30.03.2026 | 13:16
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
30.03.2026 | 13:07
Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանից Կուբա նավթի մատակարարումներին
30.03.2026 | 12:59
«Սանդերլենդը» Ֆինն Գերագուսյանին շնորհավորել է Հայաստանի հավաքականում նորամուտի առթիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
30.03.2026 | 12:50
Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի հետ

– Պարո՛ն Մանուկյան, Ձեզ համար սպասելի՞ էր, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներումը չի կիրառվի:

– Ինձ համար համաներումն արդեն իսկ խորթ էր, մնացած ամեն ինչն էլ սպասելի էր:

– Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձել էր խմբի երկու անդամների՝ Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի բանտում գտնվելու հանգամանքին՝ ասելով, որ եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ազատ չարձակվեն, «մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»: Ըստ Ձեզ՝ Հայաստանում  ապստամբության համար պատճառներ, հիմքեր կա՞ն:

– Մեր ժողովրդի արժանապատիվ և գիտակից հատվածը դեռևս 2016 թվականին ապացուցեց, որ մեր ժողովուրդն արժանի է ցանկացած զոհողության: Ես վստահ եմ, որ բոլորն են գիտակից: Այլ բան է, որ ժողովրդին միշտ բերել են ցածր մակարդակի վրա՝ կառավարելի դարձնելու համար։ Միշտ խոնարհության սերմեր են ցանել, բայց ժողովուրդը զգում էր, որ անարդարության ճիչն ինչ-որ տեղ պիտի պայթեր, և ինձ համար էլ անակնկալ էր, որ մենք արժանացանք ժողովրդի այդպիսի արձագանքի: Այլ բան է, որ տասնամյակներ շարունակ խաբել են ժողովրդին: Խաբել գնացել են մոմավառության, խաբել գնացել են թեյ խմելու: Ժողովրդի հավատը կորել էր: Ինչ վերաբերում է այդ մասին, հանիրավի պահում են տղաներին՝ թե՛ Արմենին, թե՛ Սմբատին: Մենք չենք հրաժարվում դատավարությունից, ուղղակի տղաների խափանման միջոցի փոխելու խնդիրն է: Իսկ համաներման նման տեքստի մասին խոսել չեմ ուզում: Կարծում եմ՝ պիտի տանես գրբացի մոտ, որ հասկանան, թե ինչ են գրել:

– Իսկ նոր ապստամբության հիմքեր կա՞ն հիմա:

– Չգիտեմ, բայց կարծում եմ, որ նոր Կառավարությունը կայծակնային արագությամբ հակառակ ուղղությամբ է գնում: Վերջին ժամանակներն այստեղ չեմ եղել, Արցախում եմ եղել, բայց ի սկզբանե եմ ասել, որ այս Կառավարությունը երկարաժամկետ խնդիրներ չի լուծի:

– Մեկ տարի հետո Արցախում նախագահական ընտրություններ են: Հայտնի է, որ աջակցելու եք Սամվել Բաբայանին, բայց նրան զրկել են Արցախի քաղաքացիությունից։ Նախ՝ ինչո՞ւ որոշեցիք աջակցել հենց Սամվել Բաբայանին, քանի որ տարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում և, ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ ի վերջո Բաբայանին մասնակցել այդ ընտրություններին:

– Քաղաքացիությունից զրկելու հարցը բոլորիս համար առեղծված է։ Եթե անձնագիրս Հայաստանի է, դրամը՝ հայկական, մի հատ այնպիսի աբսուրդային իրավիճակ են ստեղծում, որ չենք հասկանում՝ որտեղի քաղաքացիությունից են մեզ զրկել: Ինչո՞ւ որոշեցի աջակցել, որովհետև Սամվել Բաբայանի անցած կենսագրության մեջ ես չեմ տեսել, որ հայ զինվորի տիպարի խաթարում եղած լինի: Ամենակրիտիկական պահերին, երբ դրված էր Արցախի լինել-չլինելու խնդիրը, ես նրան չեմ տեսել ընկճված, հուսալքված, նա միշտ եղել է վճռական, սառնասիրտ: Նա գիտեր յուրաքնաչյուր ճակատի հրամանատարի հնարավորությունները: Իսկ շանսերի մասին ասեմ, որ շատ մեծ է: Շատերին պիտի հիասթափեցնեմ իրենց տխմար կարճ տեսողության պատճառով, որ ժողովուրդն ամեն ինչ տեսնում է, շատ լավ հիշում է և ոչինչ մոռացված չէ։

– Պարո՛ն Մանուկյան, Արցախում հնարավո՞ր է խաղաղ անհնազանդությամբ իշխանափոխություն իրականացնել: Օրինակ՝ «Սասնա ծռերն» ասում են, որ եթե մի քանի հարյուր մարդ էլ փողոց դուրս գա, հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել:

– Ես, ճիշտն ասած, «Սասնա ծռերի» մասով տեղյակ չեմ, ես ինձ համարում եմ արդարության մարտիկ, «Սասնա ծուռ»… այսինքն՝ կուսակցության անդամ չեմ, չեմ էլ լինելու, ես մնալու եմ իմ ժողովրդի արդարության մարտիկը: Բայց ասեմ, որ այդ մասով ճիշտ են ասել, ուղղակի հազարներն են դուրս գալու:

– Անդրադառնանք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Օրեր անց կլրանա Մարտի 1-ի 11-րդ տարելիցը: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, 2008-ի բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք հետախուզման մեջ են, ոմանք՝ մեղադրյալի կարգավիճակում։ Ինչպե՞ս եք գնահատում գործի բացահայտմանն ուղղված քայլերը և, ի վերջո, ե՞րբ կկարողանանք ասել, որ ոչ միայն հրաման տվողները, այլև մարդասպանները բացահայտվել են:

– Այնպիսի մի ահավոր վիճակ են ստեղծել, որ տարիների խորքից նայում եմ, տեսնում եմ հետևյալը, որ առաջին նախագահը, երկրորդ նախագահը, երրորդ նախագահը Մարտի 1-ի համար մի այնպիսի բան են ստեղծել ու Մարտի 1-ից հետո ոչ մի պատիժ։ Ոչ մեկը ոչ մեկի թաթը չծամեց, այդ տանկերն Արագածի վրա չէին արածում, որ խրտնեցին՝ եկան ու ժողովրդին «ավիրեցին», հազարավոր մարդիկ բռնագաղթվեցին: Ես հիմա էլ չեմ հավատում, որ Մարտի 1-ի հանցագործները կպատժվեն, որովհետև նրանցից շատերը դեռ բարձր պաշտոններ են զբաղեցնում:

– Ովքե՞ր, անուններ կնշե՞ք:

– Նրանցից մեկը, որ էս վերջերս, իր պնդմամբ, պատանդ էր։

– Վալերի Օսիպյանի՞ն նկատի ունեք:

-Այո՛, կարող եմ շատերին նշել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան