Տիմոշենկոն հայտարարել է Պորոշենկոյի իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին

Լուրեր

09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահի պաշտոնին հավակնող «Հայրենիք» («Батькивщина») կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտի գործընթացը սկսելու մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել բանակում զանգվածային հափշտակությունների մասին լրագրողական հետաքննության հրապարակումից հետո:

«Այն, ինչի մասին լրագրողները հրապարակել են, պետական դավաճանություն է»,- Ռադայում ելույթի ժամանակ հայտարարել է Տիմոշենկոն:

Նշվում է, որ Ուկրաինայի Սահմանադրությունը թույլատրում է իմպիչմենտի գործընթաց սկսել, եթե նախագահին կասկածում են պետական դավաճանության կամ այլ հանցագործության մեջ:

Դրա համար խորհրդարանում պետք է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծվի՝ բոլոր փաստերը հավաքելու համար: Այնուհետև Ռադան առնվազն 226 ձայնով պետք է նախագահին մեղադրանք առաջադրելու, իսկ հետո՝ 300 ձայնով իմպիչմենտի մասին որոշում կայացնի:

Նշվում է, որ լրագրողական հետաքննություն իրականացնող Bihus.info-ի թիմը նախօրեին նյութ է հրապարակել, որում ուկրաինական պաշտպանական համալիրում զանգվածային հափշտակությունների սխեմա է բացահայտել:

Հրապարակման հեղինակները պնդում են, որ հանցագործությանը մեղսակից են Պորոշենկոյի մերձավոր պաշտոնատար անձինք: