Նախատեսվում է Վաղարշապատի քննչական վարչությունում ավելացնել քննիչների հաստիքները. ՔԿ նախագահը աշխատանքային այցով Արմավիրում է

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական վարչության  կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին:

Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը զեկուցել է 2018 թվականի ընթացքում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները:

2018 թվականի ընթացքում Արմավիրի մարզի տարածքում արձանագրվել է հանցագործության 1488 դեպք` նախորդ տարվա 1377 դեպքի դիմաց, այսինքն՝ տեղի է ունեցել հանցագործությունների դեպքերի թվի աճ 111-ով: 130 դեպքով կամ 10.9%-ով արձանագրվել է բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների աճ (1198-1328)։

Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝  հանցավորության դինամիկայի նվազում է արձանագրվել առանձնապես ծանր (14-8, նվազումը` 6 դեպքով կամ 42,9%-ով), այդ թվում նաև՝ 3 դեպքով կամ 33,3%-ով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերով (9-6):

10 դեպքով կամ 5,3%-ով (187-197)  աճ է արձանագրվել  ծանր և  136 դեպքով կամ 41,6%-ով՝   միջին ծանրության հանցագործությունների դեպքերով (327-463):

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը  հանդիպման ընթացքում ոլորտ առ ոլորտ ուսումնասիրել է մարզային վարչության վարույթում գտնվող քրեական գործերի ընթացքը: Անդրադառնալով քննիչների ծանրաբեռնվածությանը՝ ՔԿ նախագահը հայտնել է, որ նախատեսվում է Վաղարշապատի քննչական վարչությունում ավելացնել քննիչների հաստիքները:

«Վարչության պետերն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար։ Պետը միայն մակագրություններ կատարելու համար չէ։ Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է քայլեր ձեռնարկել, օգնել գերծանրաբեռնված քննիչներին՝ անձամբ վարույթում  քրեական գործեր ընդունելով և քննություն իրականացնելով: Բոլորս քննիչներ ենք՝ տարբեր լիազորություններով: Բոլորն իրենց վարույթում պետք է գործ ունենան, որ կարողանան  մտնեն քննիչի դրության մեջ և չկտրվեն իրականությունից:  Եթե քննչական ստորաբաժանման ղեկավարը չի կատարում քննիչ գործառույթներ, դառնում է տնօրեն, ինչն անթույլատրելի է»,- ընդգծեց ՔԿ նախագահը:

Նրա խոսքով ստորաբաժանման ղեկավարը, պարտավոր է կոլեկտիվում ապահովել առողջ  բարոյահոգեբանական մթնոլորտ, ինչն աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմաններից է:

«Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է պատշաճ վերահսկողություն իրականացնել՝ ենթակաների գործունեության նկատմամբ: Դիտորդի դերն անթույլատրելի է: Ղեկավարը պետք է քննիչի հետ պատասխանատվության ենթարկվի և քննիչի հետ խրախուսվի՝ քննիչի անմիջական վարույթում գտնվող քրեական գործի արդյունքների համար»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը, անդրադառնալով քննիչների վերապատրաստմանը, նշեց, որ նախատեսվում է ստեղծել կրիմինալիստիկայի վարչություն, որի գործունեության ընթացքում պարբերաբար կանցկացվեն դասընթացներ՝ առանձին հանցագործությունների մեթոդիկայի առանձնահատկությունների, քննչական գործողությունների տակտիկայի վերաբերյալ:

«Քննիչը դատավարական ընթացակարգի և քրեական իրավունքի իմացությանը զուգահեռ պետք է տիրապետի քննության մեթոդիկայի առանձնահատկություններին, որ պատկերացում կազմի, թե ինչպես և ինչ նրբություններով պետք է բացահայտի հանցագործությունը»,- շեշտեց ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանը դրական գնահատեց մարզային վարչության կատարած աշխատանքը և կոչ արեց կատարելագործել այն: