Քոչարյանի նկատմամբ սկսված իրավական գործընթացում չեմ տեսնում քաղաքական ուղղակի գործողություններ․ Հրանուշ Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ «Մարտի 1»-ը նշանավորելու են քաղաքացիական հզոր երթով Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան, այդ երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացիների հաղթանակին՝ ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի, ապօրինությունների, քաղաքական հետապնդումների։ Վարչապետը նաև նշել էր, որ հարգանքի տուրք կմատուցեն «Մարտի 1»-ի տասը զոհերին և, ընդհանրապես, քաղաքական բռնության բոլոր զոհերին։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով մարտի 1-ին հանրահավաք-երթ անցկացնելուն, նշեց, որ նախքան «Մարտի 1»-ի մասին խոսելը, նախ պետք է վեր հանել դրան նախորդած մի շարք իրադարձություններ:

««Մարտի 1»-ը  տրամաբանական շարունակությունը դարձավ բազմաթիվ գործողությունների։ Կարելի է ասել, որ «Մարտի 1»-ը հասունացած մի գործընթաց էր՝ որպես ավտորիտար բռնապետությանն անցնելու քայլ, ինչը մոտեցրեց «Սասնա Ծռերի» գործողությունները։ Կարծում եմ՝ «Մարտի 1»-ը ավտորիտար համակարգի անցնելու քայլ էր, որին նախորդել են տարբեր տրամաչափերի մարտիմեկեր․ օրինակ  եկեք հիշենք 1996 թվականին հնչած կրակոցները, ԱԺ պատգամավորի ծեծը․ այնպես որ «Մարտի 1»-ի բացահայտմանը հասնելու համար պետք է նախևառաջ դրա պատճառա-հետևանքային կապն ամբողջությամբ ուսումնասիրել, իսկ չգիտեմ հիմա այդպիսի ուսումնասիրություն տարվո՞ւմ է, թե՝ ոչ»,- տեսակետ հայտնեց Հրանուշ Խառատյանը։

Խոսելով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից, Հրանուշ Խառատյանն ասաց, որ Քոչարյանի նկատմամբ սկսված իրավական գործընթացում ինքը չի տեսնում քաղաքական ուղղակի գործողություններ. «Բայց ամբողջ գործը քաղաքական է և նույնիսկ առաջադրված մեղադրանքն է քաղաքական։ Մենք՝ շարքային քաղաքացիներս, առաջնորդվում ենք հրապարակում եղած վերլուծություններով, և ինձ թվում է, որ այդ գործն առայժմ գնում է իրավական գործընթացով։ Ուրիշ խնդիր է բարոյական կողմը և այն, թե ՀՀ-ի նախագահ եղած մարդու նկատմամբ գործ հարուցելը մեր երկրի  հեղինակության վրա ինչպես կարող է ազդել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան