ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին

Լուրեր

09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանը տեսանյութ է հրապարակել կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության և բռնության կանխարգելման մասին։ Ընտանիքում բռնության կանխարգելմանն աջակցելը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է:

Եթե քաղաքացին ընտանիքում բռնության է ենթարկվել, ապա Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով տվյալ անձը կարող է զանգահարել թեժ գծի շուրջօրյա 116 հեռախոսահամարով կամ այցելել ինչպես Երևանի, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի ստորաբաժանումներ:

Պաշտպանի իրավասու ներկայացուցիչը քաղաքացուն կտրամադրի անհրաժեշտ տեղեկություններ:

Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն:

Կանանց նկատմամբ բռնությունը նրանց նկատմամբ խտրականության դրսևորման տարածված ձևերից է: Այս երևույթը տարածված է ամբողջ աշխարհում` ունի տարբեր դրսևորումներ և տարածվածության աստիճան: Այս ոլորտի վիճակագրությունը որևէ կերպ չի արտացոլում կանանց նկատմամբ ընտանիքում  բռնության իրական պատկերը, քանի որ նրանք մեծ մասամբ գերադասում են լռել: Ընտանիքում բռնությունը համարվում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:

Բռնությունը բացասաբար է անդրադառնում թե բռնության ենթարկված կնոջ, թե տղամարդու, թե բռնությանը ականատես և այդպիսի միջավայրում մեծացող երեխաների հետագա զարգացման վրա: Նշված իրավիճակը խարխլում է նաև ընտանեկան արժեքները: Ավելին` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանիքում բռնությունը, կնոջ ցածր ներգրավվածությունը  հասարակական և քաղաքական կյանքին բացասաբար է ազդում նաև երկրի տնտեսության վրա:

Առանց բռնության ընտանիքը երեխայի և հասարակության զարգացման երաշխիքն է: