Մարզական լրագրողները նոր «դասագիրք» կունենան. տեղի ունեցավ Յուրի Ալեքսանյանի «Մարզական լրագրողի հուշերից» գրքի շնորհանդեսը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

29.06.2026 | 13:37
Ինչո՞ւ եք 4 օր անց արձագանքել ժամը 20-ից հետո ընթացող քվեարկություններին․ ՍԴ դատավորը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:28
Հայ ընտրողները վերահաստատեցին իրենց աջակցությունը ռուսական հարկադրանքը նվազեցնելուն ու Եվրոպայի հետ կապերը խորացնելուն․ Գերմանիայի ԱԳ նախարար
29.06.2026 | 13:20
Ամուսնալուծված, երեխա ունեցող արցախցիներից ովքեր կարող են դիմել բնակապահովման ծրագրին. մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
Բոլորը

Տեղի ունեցավ մարզական լրագրող, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանի «Մարզական լրագրողի հուշերից» գրքի շնորհանդեսը։ Հեղինակն ասում է՝ շուրջ կեսդարյա մասնագիտական հուշերն ամփոփող գրքի ստեղծումը երեք տարի է տևել։

«Սիրելի՛ ընթերցող, մարզական լրագրությունն իմ տարերքն է». այս խոսքերով է հեղինակը դիմում մարզական լրագրությունն ընտրած կամ պարզապես սպորտով հետաքրքրվող ընթերցողին:

«Այս գրքի միջոցով երիտասարդ մարզիկները նաև կսովորեն, կիմանան՝ ինչպիսին են եղել իրենց նախորդները, որոնք նվաճել են սպորտի բարձունքը»,- ասում է Յուրի Ալեքսանյանը:

Գրքում հայազգի մարզիկների կյանքի ու մասնագիտական նվաճումների մասին  պատմություններն են։ Հեղինակի խոսքով՝ գլխավոր նպատակը նրանց ոչ միայն որպես մարզիկ, այլև որպես հասարակ մարդ ու քաղաքացի ներկայացնելն է:

Գրքի առաջին հերոսն օլիմպիական չեմպիոն, հայրենական սպորտի նահապետ Հրանտ Շահինյանն է, վերջինը՝ օլիմպիական կրկնակի չեմպիոն, ըմբիշ Արմեն Նազարյանը։

Գրքում տեղ գտած հետաքրքիր հուշերից Յուրի Ալելքսանյանը Factor.am-ի հետ զրույցում առանձնացրեց նշանավոր բռնցաքամարտիկ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մասին պատմությունը. «1956 թվականին Բեռլինում անցկացվող Եվրոպայի առաջնության ժամանակ երիտասարդ լրագրողուհին մտնում է Ենգիբարյանի սենյակ և հարցնում. «Պարո՛ն Ենգիբարյան, ասում են՝ Ամերիկայում նպատակ ունեն, որ կինը լինի բռնքամարտում, ի՞նչ կարծիքի եք»։ Անմիջապես հետևում է պատասխանը. «Բռնցքամարտում դեմ եմ, բռնցքամարտիկի հետ՝ կողմ»»։

Ժամանակակից մարզական լրագրության մասին խոսելիս Յուրի Ալեքսանյանն ընդգծում է, որ բախտ է ունեցել մարզական լրագրության լավագույն դպրոցն անցնել, աշակերտել վարպետների, մինչդեռ այսօր երիտասարդ լրագրողներն այդ բախտին չեն արժանանում:

«Մարզական լրագրողի հուշերից» գրքի շնորհանդեսին ներկա ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Լևոն Սամվելյանն ընդգծեց, որ գրքի միջոցով Յուրի Ալեքսանյանն արել է խորիմաստ վերլուծություններ՝ սպորտը հասարակության շրջանում է՛լ ավելի տարածելու համար։

«Հատիս» բասկետբոլային թիմի նախկին ավագ Անահիտ Սարգսյանը, ով նույնպես ներկա էր գրքի շնորհանդեսին, ցավով նշեց, որ ժամանակակից սերունդն այսօր լավ չի ճանաչում հայազգի մարզիկներին ու օլիմպիական չեմպիոններին։

Այնուամենայնիվ, զավեշտալի մի դեպք պատմեց. «Վերջերս խանութում մի տղամարդ երկար ժամանակ ինձ էր նայում։ Հարցրի՝ ինչ-որ բա՞ն եք ուզում ասել, ինչին ի պատասխան լսեցի՝ «Դուք մեր  «Հատիս»-ի Անոն եք, չէ՞»»։

Յուրի Ալեքսանյանը երիտասարդ սերնդին խորհուրդ է տալիս համեստ լինել, սիրել մարզական լրագրությունը, որովհետև միայն այդ դեպքում կարելի է լավ լրագրող դառնալ։ Նա նաև կարծում է, որ սա յուրատեսակ դասագիրք կարող է լինել մարզական լրագրությամբ զբաղվողների համար: Իսկ այն հերոսներին, որոնց այս գրքում չի հասցրել ընդգրկել, կանդրադառնա երկրորդ հատորում, որի ուղղությամբ արդեն սկսել է աշխատել:

 

Նելլի Մելքոնյան