Մուսալեռի ղեկավարը բնակիչներից գումար է գանձել և օգտագործել անձնական կարիքների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության   լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Մուսալեռ համայնքի ղեկավարը համայնքապետարանին պատկանող տրակտորի օգտագործման համար Մուսալեռ և հարակից համայնքների բնակիչներից գումար է գանձում՝ օգտագործելով անձնական կարիքների համար։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2005 թվականից պաշտոնավարող համայնքի ղեկավարն առանց ավագանու որոշման սահմանել է համայնքին պատկանող տրակտորի շահագործման գնացուցակ՝ 1 հեկտար հողատարածքը վարելու համար 30, հարթեցնելու համար 20, իսկ տնամերձը վարելու և հարթեցնելու համար 8 հազար դրամ։ Համայնքի ղեկավարը բնակչության շրջանում տեղեկություններ է տարածել, որ տրակտորի շահագործման դիմաց տրվող փողը մուտքագրվում է համայնքի բյուջե՝ օգտագործվելով և՛ համայնքի կարիքների, և՛ տրակտորի վերանորոգման համար։ Սակայն, գումարները չեն մուտքագրվել համայնքի բյուջե․ համայնքի ղեկավարը փողը ծախսել է իր հայեցողությամբ՝ անձնական կարիքների համար։

Միայն 2017-2018 թվականներին տրակտորն օգտագործել ցանկացողներից համայնքապետարանի տեղական տուրքերի և վճարների հարկման առաջատար մասնագետը հավաքագրել է ընդհանուր մոտ 1.000.000 դրամ, որը չի մուտքագրվել համայնքի բյուջե՝ ծախսվելով համայնքի ղեկավարի կողմից։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, և կատարվում է նախաքննություն։