Չափազանց ծանր կացության մեջ ենք հայտնվել․ Աննա Հակոբյանը խնդրում է անհատական դիմումներ չուղարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Եթե քաղցկեղով հիվանդ անձանց բուժօգնության ծախսերը պետությունը վերցնի իր վրա, դրանից չի տուժի«City of smile» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որն, ինչպես հայտնի է, զբաղվում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման հարցերով։

Այս մասին ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, որը նաև չունի մտավախություն, որ այդ դեպքում հիմնադրամի նկատմամբ ուշադրությունը կարող է նվազել․ «Որովհետև, հավատացե՛ք, մենք այնքան դիմումներ ունենք քաղցկեղի ոլորտից դուրս առողջապահության ոլորտում, որ այն պահին, երբ քաղցկեղն ամբողջությամբ ծածկվի պետության կողմից, մենք մեր միջոցները կուղղենք այլ դիմումատուների հիվանդությունները բուժելուն»։

Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար հիմնադրամը ծախսել է 70 միլիոն դրամ, այդ գումարը 1 տարվա մեջ կդառնա 240 միլիոն դրամ։ Տիկին Հակոբյանը ներողություն խնդրելով դիմեց քաղաքացիներին, որ առողջապահական անհատական դիմումներով «Իմ քայլը» հիմնադրամին չդիմեն: «Երևի թե նույնքան գումար անհրաժեշտ կլինի, եթե մեր ծրագրերին զուգահեռ մենք սկսենք անհատական դիմումները ծածկել և գումար տրամադրել, որպեսզի մեկը սրտի վիրահատություն անի, մյուս՝ էնդոպրոտեզ տեղադրի։ Չունենք որևէ մեխանիզմ, թե ինչպես մեկին բավարարենք, մյուսին՝ մերժենք։ Չափազանց ծանր կացության մեջ ենք հայտնվել, և ըստ էության, որևէ այլ բանով պետք է չզբաղվենք, միայն առողջապահության հետ կապված դիմումները բավարարենք, ինչն այս պահի դրությամբ չենք կարող անել»,- ասաց վարչապետի տիկինը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան