«Արամ Սիմոնյանը Սերժ Սարգսյանից մի բոլ բողոքեց». Արայիկ Հարությունյանը մանրամասնում է` ինչու է ԵՊՀ ռեկտորին հորդորել հրաժարական տալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
Բոլորը

«Կմասնակցի՞ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, թե՞ ոչ, համալսարանի որոշելիքն է»,- փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Վերջինս, հիշեցնենք, ասել էր, որ նախարարն իրեն հորդորել է հրաժարական տալ և ասել է, որ իր հետ աշխատել չի ցանկանում։ Արայիկ Հարությունյանը չհերքեց, որ նման հորդոր եղել է, բայց ասաց, որ դա երկարատև զրույցի արդյունքում է եղել, որն ավարտվել է «ձեռքսեղմամբ»:

Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և բարձրագույն կրթության ոլորտում, իր մտահոգությունը եղել է սրա շրջանակներում: «Արամ Սիմոնյանի հետ այդ զրույցը, որին հղում է անում, եղել է անցած շաբաթ: Իր խուճապը կապված է նրա հետ, որ երևի նախորդ օրը նրան հայտնի է դարձել, որ հաջորդ օրը քրեական գործ է հարուցվելու, և նա ակնհայտ սուտ է ասել, որ 100-ամյակը չի լինելու այն պատճառով, որ ինքն է ռեկտորը»,- պնդեց նախարարը։

Հարությունյանը մանրամասնեց, որ ռեկտորի հետ ունեցած երկար՝ մոտ 1.5 ժամ տևած խոսակցության ընթացքում Արամ Սիմոնյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին․ «Մի բոլ էլ Սերժ Սարգսյանից էր բողոքում, ասում էր, որ ինքը բազմիցս պայքարել է, փորձել է իր գաղափարները անցկացնել, բայց մանրամասները չեմ ասի, քանի որ ունեմ բավարար պարկեշտություն ինքս այդ մանրամասնությունների մեջ չմտնելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան