Ազգային ժողով հրավիրելու հերթը հասավ Կենտրոնական բանկին. հայտնի է օրակարգը

Լուրեր

21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով այսօր հանդիպում է տեղի ունենալու Կենտրոնական բանկի ներկայացուցիչների և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների միջև: Հանդիպման ժամանակ քննարկվելու են գյուղատնտեսության ապահովագրության ներդրմանը վերաբերվող հարցեր:

Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հասատեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը: «Այս պահին իրենց հրավիրում ենք, որ իրենց տեսլականը նայենք, հասկանանք: Կենտրոնական բանկը գյուղատնտեսության ապահովագրության ներդրման հետ կապված քննարկումներ է իրականացնում, հրավիրում ենք, որպեսզի Ազգային ժողովն էլ անմասն չմնա, ծանոթանա առաջարկվող մոդելներին և իր առաջարկություններն անի: Մեկնարկել է գյուղատնտեսական սեզոնը և ենթադրելի է, որ պատգամավորներն էլ գյուղացիների հետ հանդիպումներ են ունենում, կհասկանան այդ մոդելի դրական ու բացասական կողմերը»,- ասաց Արտակ Մանուկյանը:

Երեկ մեզ հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել էր, որ հանդիպելու են նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի ու տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Ավելի վաղ էլ խմբակցությունը աշխատանքային փակ հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։

Նարեկ Կիրակոսյան