Ժողովրդից գողացողը պետք է բռնվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գործադիրի՝ փետրվարի 21-ի նիստում անդրադարձավ Հայաստանին դրվող դրամաշնորհային և վարկային միջոցները նպատակային ծախսելու խնդրին։

«Երբ որ գումարում ենք տրված դրամաշնորհների գումարները, աստղաբաշխական թվեր ենք ստանում և եթե ապահովենք այս գումարների էֆեկտիվ ծախսումը, ուղղակի դա չի կարող արդյունք չունենալ, չի կարող ՀՀ քաղաքացին այս գումարների ծախսման արդյունքում իր վրա փոփոխություն չզգալ։ Հետևաբար, խնդիրը շատ պարզ է՝ մենք պետք է 100 տոկոսանոց երաշխիքներ ստեղծենք, որ պետական միջոցները, վարկային և դրամաշնորհային միջոցները ծախսվեն նպատակային։ Եթե մարդու կյանքում բան չի փոխվում, դա նշանակում է՝ ինչ-որ մեկը, ինչ-որ մի տեղ գողանում է։ Ուրիշ տարբերակ, պարզապես, չկա»,- ասաց Կառավարության ղեկավարը՝ գործադիրի անդամների կոչ անելով ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը կատարվող գողությունների նկատմամբ։

Ըստ Փաշինյանի՝ ասօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են և այն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստերով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է։ «Բայց եթե կա այդ երևույթը, նշանակում է որ ոչ թե ամիսը 1-2 էդ դեպքերով ձերբակալություն պետք է ունենանք, այլ 10-20»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով․ «ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան