Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ

Լուրեր

09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին. այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր վշտով տեղեկացա հայազգի մեծ բարերար, ականավոր ազգային գործիչ Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան մասին: Հիրավի, նրա կյանքից հեռանալը մեծ կորուստ է մեր ողջ ժողովրդի համար, ում նա ծառայել է անմնացորդ նվիրվածությամբ և մեծագույն պատասխանատվությամբ:

Անգնահատելի է Լուիզ Սիմոնի ավանդը հայապահպանության, անկախ Հայաստանի զարգացման և Հայ Առաքելական Եկեղեցու զորացման գործում։ Ապրելով հայրենիքից հեռու՝ նա սերտորեն կապված էր Հայաստանին՝ սրտացավ և հոգատար վերաբերմունք ցուցաբերելով իր հայրենակիցների նկատմամբ և օրինակ ու խթան հանդիսանալով բազմաթիվ բարերարների համար։

Ստանձնելով Հայ Բարեգործական Միության նախագահի բարձր պաշտոնը Հայաստանի համար բախտորոշ մի ժամանակաշրջանում՝ նա ջանք ու եռանդ չի խնայել Սպիտակի երկրաշարժի ու Արցախյան պատերազմի հետևանքների հաղթահարման գործում: Նրա շնորհիվ իրականություն են դարձել բազմաթիվ կրթական, մշակութային, ազգապահպան և բարեգործական ծրագրեր Հայաստանում և Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում:

Լուիզ Մանուկյան Սիմոնն իր ազգանվեր և բեղուն գործունեությամբ մնայուն հետք է թողել հայ ժողովրդի և Հայաստանի արդի պատմության մեջ:

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Լուիզ Սիմոնի բոլոր հարազատներին, մտերիմներին ու մեր ողջ ժողովրդին այս ծանր կորստի կապակցությամբ»: