Այս հարթակը չպետք է վերածվի ֆորմալ հանդիպումների, այլ պետք է ծառայի որպես աջակցող գործընկերների հետ հայկական կողմի խնդիրներով և ապագայի տեսլականով կիսվելու մեխանիզմ. Մհեր Գրիգորյան

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

ՀՀ կառավարության լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգմանը նվիրված քննարկում: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների հայկական ներկայացուցչություններին ղեկավարները:

Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով և կարևորել զարգացմանն աջակցող գործընկերների համակարգման այս հարթակը՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո սա առաջին հանդիպումն է այս ձևաչափով: Մհեր Գրիգորյանը նշել է, որ մինչ այս բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է ունեցել քննարկման մասնակիցների հետ, մտքեր փոխանակել համագործակցությանն ուղղված միջնաժամկետ ծրագրերի շուրջ: Ընդգծելով, որ Կառավարության ծրագիրը հաստատվել է՝ Մհեր Գրիգորյանը կենսական պահանջ է համարել դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը: Նա այս ձևաչափը դիտարկել է որպես գործուն մեխանիզմ՝ ապահովելու համար անկաշկանդ երկխոսություն և առարկայական համագործակցություն: Փոխվարչապետի համոզմամբ՝ այս հարթակը չպետք է վերածվի ժամանակ առ ժամանակ կազմակերպվող ֆորմալ հանդիպումների, այլ պետք է ծառայի որպես աջակցող գործընկերների հետ հայկական կողմի խնդիրներով, ծրագրերով և ապագայի տեսլականով կիսվելու մեխանիզմ, որը թույլ կտա լսել զարգացմանն աջակցող գործընկերների մոտեցումները, նրանց փորձը և մշակել համատեղ նախագծեր:

ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին տրամադրված ժամանակահատվածի համար և ողջունել նման քննարկումները, մասնավորապես՝ Կառավարության ծրագրի հաստատումից հետո:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության ծրագրի մեջ արտացոլված գերակայություններն ու առանձնացրել այն հիմնական ոլորտները, որտեղ առկա խնդիրների լուծումը կապահովի երկրի հետագա զարգացումը: Փոխվարչապետը, մասնավորապես, առանձնացրել է չորս ուղղություններ՝ մարդկային կապիտալի զարգացում, տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնում, հուսալի ենթակառուցվածքների զարգացում և պետական կառավարման արդյունավետության բարձրացում:

Փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է նշված ուղղությունների զարգացման տեսլականը, այնուհետև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին համատեղ ծրագրերի իրականացման գործընթացին, առաջիկայում սպասվող Կառավարության կառուցվածքային փոփոխություններին և Հայաստանի երկարաժամկետ ռազմավարության մշակման ընթացքին: