ԱԺ փոխնախագահը պետական օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարել. աշխատանքային խումբ է ստեղծվել

Լուրեր

09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պետական օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարել. այն պետք է գրել Արամ Խաչատրյանի ստեղծագործության հիման վրա: Սիմոնյանն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում, բնական է, շատ ավելի կարևոր խնդիրներ կան, քան օրհներգի փոփոխությունն է:

«Օրհներգի խնդիրը, պարզ է, որ շատ ու շատ տնտեսական հարցերի, Արցախի հարցի ֆոնին, հետհեղափոխական իրավիճակում այդքան էլ կարող է կարևոր չթվալ, բայց ես առաջարկեցի քննարկում, որը, կարծում եմ, ստացվեց»,- նշել է նա:

ԱԺ փոխնախագահը վստահեցնում է, որ շատերը, այդ թվում՝ մտավորականներ, իրեն դիմում են՝ խնդրելով հետ չկանգնել այս նախաձեռնությունից, միաժամանակ, հնչել են նաև քննադատություններ:

«Այս օրերին ինձ ամենաշատը հարվածեցին և քննադատեցին ՀՅԴ ներկայացուցիչներն աշխարհով մեկ, որովհետև իրենց համար սա նաև կապ է իրենց կուսակցության և Հայաստանի միջև: Ես ընդունում եմ, որ նման դժգոհություն կարող է լինել, բայց «Մեր Հայրենիք» միայն Հայաստանի Հանրապետությունը չէ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է օրհներգի տեքստին, Ալեն Սիմոնյանը նշել է. «Որևիցե մեկին, կարծում եմ, չի անհանգստացնում այն փաստը, որ եռագույնը, որի մասին երգվում է «Մեր Հայրենիք»-ի մեջ, դա իտալական եռագույնն է, որ այդ օրհներգի բառերի մեջ փոփոխութուն ենք արել «թշվառ, անտերը», որպեսզի այն հնչի ավելի լավ: Եվ դա Գլազունովի բալետից վերցված մի մաս է, երաժշտական առումով Հայաստանի հետ որևիցե կապ չունեցող երաժշտություն է»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահը նաև աշխատանքային խումբ է ստեղծել, որն էլ կընտրի հաղթողին: Խմբում ընդգրկվել են ինքը՝ Ալեն Սիմոնյանը, Տեր Ասողիկ քահանան՝ Մայր Աթոռի կողմից, Դանիել Երաժիշտը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանյանը, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանը, գրականագետ Ֆելիքս Բախշյանը, Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Տեքստի տարբերակները՝ երաժշտության հետ համադրված պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, Արամ Խաչատրյանի թանգարան կամ Ալեն Սիմոնյանի գրասնյակ: Մրցույթի վերջնաժամկետն ապրիլի 30-ն է: Երկու ամիս անց աշխատանքային խումբը կամփոփի մրցույթի արդյունքները և, ըստ Սիմոնյանի, Հայաստանում կհնչի Արամ Խաչատրյանի ստեղծագործության հիման վրա գրված օրհներգի տարբերակը:

«Այն չի մտցվելու Ազգային ժողովի օրակարգ: Այն կհանձնվի հանրությանը, կմնա մեր օրակարգում, կմնա հայ ժողովրդի գլուխներում, հայ ժողովրդի համար, և երբ զգանք, որ դրա ժամանակն է, մենք այդ թեմային նորից կանդրադառնանք»,- հավելել է Ալեն Սիմոնյանը:

Նա հիշեցրել է, որ 2016 թվականին ստեղծվել է պետական հանձնաժողով, որը միաձայն քվեարկությամբ ընտրել է Արամ Խաչատրյանի երաժշտությունը՝ որպես օրհներգի երաժշտության լավագույն տարբերակ: