Ո՛չ ՄԻԵԴ-ը, ո՛չ էլ հայկական որևէ ներպետական դատարան առ այսօր չի քննել Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որևէ գործ. Վահե Գրիգորյան

Լուրեր

13.08.2026 | 16:28
5,3 մլրդ դրամ` հուլիսին իրականացված արտահանումների փոխհատուցման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:21
Արշակ Կորյանը նոր ակումբ ունի
13.08.2026 | 16:17
Բարեկրթության պայմանը խախտվո՞ւմ է. հարց Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:09
«Պայմանավորվածությունը քանդման եզրին է․ Էդգար Ղազարյանը պրոբլեմ է, պետք է ներողություն խնդրի». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:02
«Սրիկայաբար փորձում եք շահարկել», «Ձեզ դուրս են շպրտելու ԱԺ շենքից»․ վիճաբանություն խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 15:50
Կապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուսի ձեռք բերելու համար
13.08.2026 | 15:43
ՄԹ դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13.08.2026 | 15:38
Դավիթաշենի գերեզմանատան մոտ թմրամիջոց իրացնելու կասկածանքով 35-ամյա տղամարդ է ձերբակալվել
13.08.2026 | 15:30
Անվանի բժիշկը կարծում է, որ Կառլոս Ալկարասը պայքարում է դեպրեսիայի դեմ
13.08.2026 | 15:22
Կիևին անհրաժեշտ է Patriot հրթիռների՝ ԱՄՆ պաշարներից 5%-ը․ Զելենսկի
13.08.2026 | 15:22
Վիճաբանություն ԱԺ միջանցքում. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 15:10
Ալեն Սիմոնյանը ԱԽ քարտուղար նշանակվեց // Զինվորի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 15:03
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան 20 վագոն ցորեն կուղարկվի
13.08.2026 | 14:57
Սևաստոպոլում ռումբի պայթյունի հետևանքով զոհ կա․ նախնական տվյալներով՝ նա ՌԴ ռազմածովային ուժերի սպա է
13.08.2026 | 14:52
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Բոլորը

Փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ իբր ՄԻԵԴ-ը 2012թ․-ին կայացրել է մի որոշում նախագահ Տեր-Պետրոսյանի գանգատը Մարտի-1-ի գործով մերժելու վերաբերյալ:

«Այսօր առավոտյան տեղեկացա, որ մի շարք ԶԼՄ-ներ սկսել են տարածել լուրեր այն մասին, թե իբր ՄԻԵԴ-ը 2012թ․-ին կայացրել է մի որոշում՝ Նախագահ Տեր-Պետրոսյանի գանգատը Մարտի-1-ի գործով մերժելու վերաբերյալ:

Այնուհետեւ, տեքստի՝ իրականությանը չհամապատասխանող անհասկանալի եւ մանիպուլյատիվ շարադրանքը եզրահանգ(եցր)ել է, որ ՄԻԵԴ-ն արդեն իսկ քննել է 2008թ․-ի մարտի 1-ի առանցքային հարցերի վերաբերյալ մի գանգատ եւ որոշել, որ «ներկայիս իշխանությունների կողմից առաջ տարվող թեզը, թե այն ժամանակվա իշխանությունը, և, մասնավորապես, նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի խախտում է թույլ տվել, հիմնավոր չէ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքն անհամատեղելի է ՄԻԵԴ-ի 2012 թվականի որոշման հետ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ … »:

Տեղեկացնեմ, որ ո՛չ ՄԻԵԴ-ը, ո՛չ էլ հայկական որեւէ ներպետական դատարան առ այսօր չի քննել Նախագահ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ որեւէ գործ, որով հաստատվեր կամ հերքվեր այն մեղադրանքը, որը վերջինիս առաջադրված է։ Եւ ոչ էլ ՄԻԵԴ կողմից որեւէ վճիռ կամ որոշում է առ այսօր կայացվել, որով հերքվեն այնպիսի պնդումներ, որոնք Նախագահ Քոչարյանին, գեներալներ Խաչատուրովին եւ Օհանյանին եւ պրն Գեւորգյանին մեղսագրվող արարքների համար կարող են արդարացնող իրավական հիմքեր կամ փաստական հանգամանքներ պարունակել։ Եւ միայն իրավաբանները կհասկանան, թե իրավաՏգիտության ոլորտի ինչպիսի բարձր գիտական կոչում պետք է ունենա այն իրավաբանը, որը կարծում է, թե ՄԻԵԴ-ը որեւէ ընդունելիության որոշմամբ կարող էր հերքել համ հաստատել որեւէ մեկի քրեաիրավական իմաստով մեղքը։

Վկայակոչված ՄԻԵԴ որոշումը (հայերեն թարգմանությունը քոմենթում) բացարձակապես այլ հարցերի մասին է եւ այն ոչ թե ըստ էության, այսինքն՝ գանգատի էության մասին որոշում է, այլ դրա ընդունելիության։ Ցանկացած ընթերցողի համար բավականին ինֆորմատիվ կարող է լինել այս որոշման ուսումնասիրությունը։

Ինչ վերաբերում է 2008թ․-ի մարտի 1-ին Նախագահ Քոչարյանի հրամանագրով արտակարգ դրության հայտարարման որոշ հարցերի շուրջ ՄԻԵԴ քննությանը, ապա նման գանգատը դեռ սպասում է իր վճռին։ Նմանապես եւ առաջին Նախագահ Տեր-Պետրոսյանի գանգատը չի մերժվել, այլ մասնակի ընդունելի է ճանաչվել եւ այս պահին, կրկին, սպասում է վճռին։

Զբաղվածության պատճառով չեմ կարող ավելի հաճախ եւ ավելի մանրամասն անդրադառնալ Լյուիս Քերըլի պոեմների ոճով այսպիսի պրոպագանդիստական հրապարակումներին։ Փոխարենը, վստահելով իմ ընթերցողների բարձր մեդիա եւ իրավական գրագիտությանը ես կտեղադրեմ վերաբերելի նյութեր ներքեւում՝ լրագրողների կամ առհասարակ սեփական կարծիք կազմելու համար հետաքրքրվողների ծանոթանալու համար։

ՀԳ․ Հարգելի լրագրողներ։ Ես հասկանում եմ, որ ամեն նման անմիտ հրապարակում կարող է բարձր հետարքրքրություն առաջացնել ընթերցողների մոտ եւ, բնականաբար, հարուցել նաեւ դրան պատասխանելու/պարզաբանելու համար իրազեկ մասնագետների արձագանքելու անհրաժեշտություն։

Ամենախորը հարգանքով հանդերձ ձեր մասնագիտության եւ ծառայության նկատմամբ, ես ի վիճակի չեմ ամեն նման հրապարակումների կապակցությամբ առանձին-առանձին յուրաքանչյուր ԶԼՄ-ի պարզաբանում տալ բացառապես ժամանակի սղության պատճառով։ Այս պարզաբանումը կատարում եմ տեսնելով ձեր բազմաթիվ նամակներն ու զանգերը, որոնց պատասխանելիս պետք է անհրաժեշտաբար կտրվեմ ոչ պակաս կարեւոր աշխատանքային առօրյայիցս։ Վստահ եմ, որ տեղյակ եք հիմնական զբաղվածությանս առարկայի մասին։ Խնդրում եմ ներողամիտ լինել։ Բոլորիդ նամակներն ու հարցերը տեսել եմ եւ այս հրապարակմամբ դրանց բովանդակային հիմնական մասը փորձել եմ ծածկել։

Շնորհակալ եմ հետաքրքրության համար»,- գրել է նա: