Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Երևան. գրում է aliq.ge-ն: 

Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան պաշտպանության գերատեսչությունների միջև 2019 թվականին համագործակցելու մասին երկկողմ համաձայնագիր կկնքեն Երևանում։

Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է բարձր մակարդակի փոխայցեր կազմակերպել, համագործակցել պաշտպանական կրթության ու իրավունքի ուղղությամբ։

Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Իզորիայի առաջին այցը կլինի Հայաստան։

Հայաստանի ու Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև վերջին անգամ երկկողմ համաձայնագիր է կնքվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի միջև 2016 թվականին Թբիլիսիում։

Համաձայնագրերը ստորագրել են համագործակցության հետևյալ ուղղություններով` փորձի փոխանակում, ռազմական կրթություն, բժշկություն, ռազմական ոստիկանություն։

Նշենք, որ վաղը Երևանում երկու երկրների պաշտպանությսն նախարարները հանդես կգան ճեպազրույցով: