Պատգամավորը՝ նաև ԱԺ մամլո խոսնակ. «Հրապարակ»

Լուրեր

10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

ԱԺ-ն մամլո խոսնակ չունի, և լրագրողների աշխատանքն այդ առումով շատ դժվար է. ի՞նչ եք պատրաստվում անել՝  հարցրինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Արարատ Միրզոյանն ասում է, որ նախատեսված չէ այդպես` առանձին մամլո խոսնակ ունենալ, միգուցե ինչ-որ մեկին խնդրենք՝ ուղղակի կատարի այդ դերը»:

Վահան Կոստանյանի՞ն, որը մեր հեռախոսազանգերին երբեք չի պատասխանում։ «Ոչ, չեմ կարծում, որ Վահան Կոստանյանը կլինի, ենթադրում եմ, որ մեզանից մեկը դա կարող է լինել, որն անմիջական կապ կպահպանի ձեզ հետ»: Պատգամավորների՞ց։ «Այո` կարծում եմ»:

Ի դեպ, Վահան Կոստանյանը, չլինելով պատգամավոր, մասնակցում է ֆրակցիայի նիստերին․ ի՞նչ կարգավիճակով։ «Կոստանյանը կարող է խմբակցության ղեկավարի հրավերով մասնակցել նիստին»: Դո՞ւք եք հրավիրել։ «Այո, ուղղակի խնդրել են, որ նա ներկա լինի, ես հրավիրել եմ, նա ներկա է եղել»: Ի դեպ, ԱԺ կայքում առ այս պահը չկան նաև «Իմ քայլի» պատգամավորների մի մասի կենսագրությունները։ «Զբաղվում ենք այդ հարցով ևս։ Այո, պետք է արագացնել»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: