Արմավիրի մարզպետը ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Լուրեր

09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզի ստեղծագործողների, ընթերցասերների հետ միասին այսօր Արմավիրի մարզային գրադարանում ներկա է գտնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված «Պոետն աշխարհ հիացրեց, Աստված իրեն` պոետին» խորագիրը կրող միջոցառմանը:

Ինչպես տեղեկանում ենք մարզպետարանի կայքից, ողջունելով ներկաներին և կիսվելով մեծանուն բանաստեղծի մասին իր խոհերով` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մասնավորապես նշել է.

««Հովհաննես Թումանյանին ծանոթացել եմ ծնողներիս օգնությամբ, երբ առաջին անգամ նրա հեքիաթներից ինձ հասանելի դարձավ «Ոսկու կարասը», «Անբան Հուռին», «Ձախորդ Փանոսը»…: Հատկապես մեր մանկության տարիներին Թումանյանն ամենուր էր. մուլտֆիլմերում «Քաջ Նազարն» էր, ֆիլմերում՝ «Տերն ու ծառան», իսկ իմ մանկության քաղաք Գյումրիում «Անուշն» էր:

Եթե աշխարհն ունի Հանս Քրիստիան Անդերսեն, և նրանց մտածելակերպի մեջ կա Անդերսենը, ապա համայն հայության համար կա Հովհաննես Թումանյան: Էլ ավելի լավ չէի կարող փաստել ասվածը, եթե չլիներ Չարենցի հետևյալ խոսքը. «Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում ուրիշ պոետներ կան,
բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության…»:

Մարզպետն իր խոսքում անդրադարձել է նաև մեծն պոետի հասարակական գործունեությանը` ընդգծելով, որ 1914 թվականից սկսած նա ջանք ու եռանդ չի խնայել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին օգնելու, աջակցելու, իսկ որբացած մանուկներին սիրելի Էջմիածին տեղափոխելու հարցում:

Գիրք նվիրելու օրվա առթիվ էլ Համբարձում Մաթևոսյանը մարզային գրադարանին է նվիրել «Մատյան Ողբերգություն» երկի անգլերեն թարգմանությունը` ասելով. «Ամենահաճելի գործը, իմ կարծիքով, այն է, երբ մարդ արարածը կարող է իր մտքերը փոխանցել գրքի միջոցով: Մենք խոսեցինք մեծ վարպետի, ուսուցչի մասին, ամեն մարդ ունի իր մեծ ուսուցիչը, մենք սովորելով առարկան, ավարտելով, չենք հիշում առարկան, չենք հիշում մեթոդները, բայց հիշում ենք ուսուցչին: Ինձ համար մեծ ուսուցիչ էր Թոմաս Սամուելյանը: Նրա կատարած մեծ գործերից մեկը Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» թարգմանությունն է հայերենից անգլերեն, որը, կարծում եմ, լիարժեք է ստացվել, և ես իմ շատ փոքրիկ օգնությունն եմ ցուցաբերել այս գրքի վերջին խմբագրված տարբերակին»:

Հոբելյանական միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Արմավիրի մարզային գրադարանի տնօրեն Աիդա Ղազարյանը, Արմավիրի գրողների միության նախագահ, գրող հրապարակախոս, «Հայրենականչ» թերթի խմբագիր Ռաֆայել Սահակյանը` մանրամասներ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի կյանքի և գործունեության վերաբերյալ: Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործություններն էլ ասմունքի, երգի և բեմադրության միջոցով ներկայացրել են գրադարանավարները, գրադարանի հավատարիմ ընթերցողները: