Արարատի մարզպետն ընդունել է Ուրցաձորի և ևս երկու նորընտիր համայնքապետի և շնորհավորել ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Լուրեր

09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացած համայնքի նորընտիր ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին, Արևաբույր համայնքի նորընտիր ղեկավար Ջիվան Մանուկյանին և Վարդաշեն համայնքի նորընտիր ղեկավար Գևորգ Բարխոյանին։

Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:

«Մարզպետ Սարգսյանը նախ շնորհավորել է ընտրված համայնքապետերին՝ մաղթելով բեղուն աշխատանք։ Նա շեշտել է՝ հաշվի են նստում համայնքի բնակիչների ընտրության հետ։

«Վիճարկելու որևէ պատճառ չունենք։ Մենք արձանագրում ենք, մենք հաշվի ենք նստում, ժողովրդի կամքն է սա, մենք այսօրվա համար ենք պայքարել, որ լինեն հավասար պայմաններ թեկնածուների համար, և համայնքը ընտրություն կատարի։

Սա ՏԻՄ երկրորդ ընտրություններն են հետհեղափոխական շրջանում, և մենք պատվով դուրս եկանք։ Բոլորի համար հավասար հնարավորությունները ստեղծված են եղել մասնակցելու, իրենց ուժերը չափելու և համոզվելու՝ ով է ժողովրդի համակրանքը վայելում։ Ընտրություններն անցել են օրենքին համապատասխան»,- ասել է Գարիկ Սարգսյանը։

Ընտրված համայնքապետերն իրենց հերթին շեշտել են, որ ընտրություններն անցել են պատշաճ մակարդակով, իրենք էլ իրենց որդեգրած ռազմավարությունը կշարունակեն»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։